ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 04 Փետրւարի 2021;
Սրբոց Ոսկեանց քահանայիցն

Շաբաթ 06 Փետրւարի 2021;
Ս. Սահակ Կաթողիկոս

Երեքշաբթի 09 Փետրւարի 2021;
Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 11 Փետրւարի 2021;
Սրբոց Վարդանանց տօն

Շաբաթ 13 Փետրւարի 2021;
Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողով

Կիրակի 14 Փետրւարի 2021;
Բուն Բարեկենդան

Շաբաթ 20 Փետրւարի 2021;
Թէոդորոս Զօրավարի յիշատակման օր

Կիրակի 21 Փետրւարի 2021;
ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ

Շաբաթ 27 Փետրւարի 2021;
Սրբոցն Կիւրղի Երուսաղեմայ հայրապետին եւ միւս Կիւրղի եպիսկոպոսին եւ մօրն նորա Աննայի

Կիրակի 28 Փետրւարի 2021;
Անառակի կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 18 Փետրւարի 2021;
Դ օր Մեծի Պահոց․

Ուրբաթ 19 Փետրւարի 2021;
Ե օր Մեծի Պահոց

Շաբաթ 20 Փետրւարի 2021;
Զ օր Մեծի Պահոց։ Սրբոյն Թէոդորոսի զօրավարին

Կիրակի 21 Փետրւարի 2021;
Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման)

Երկուշաբթի 22 Փետրւարի 2021;
Ը օր Մեծի Պահոց

Երեքշաբթի 23 Փետրւարի 2021;
Երեքշաբթի, Թ օր Մեծի Պահոց

Չորեքշաբթի 24 Փետրւարի 2021;
Ժ օր Մեծի Պահոց

Հինգշաբթի 25 Փետրւարի 2021;
ԺԱ օր Մեծի Պահոց

Ուրբաթ 26 Փետրւարի 2021;
ժԲ օր մեծի պահոց

Շաբաթ 27 Փետրւարի 2021;
ԺԳ մեծի պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՈՂՋՈՅՆ ՎԵՐԱՆԿԱԽԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Քսաներորդ դարը հայ եկեղեցու տօնացոյցում մի քանի տօներ աւելացրեց. տօներ, որոնցից իւրաքանչիւրը ազգի նահատակութեան, յարութեան եւ վերստին ծննդեան խորախորհուրդ նշանակութեամբ, հայու ազգային եւ հոգեւոր կեանքում նոր ակօսներ բացաւ։

Հայոց Ցեղասպանութեան յիշատակի ոգեկոչումը, Հայաստանի Անկախութեան, որով եւ Հանրապետութեան հաստատման տօնը Մայիսեան փառապանծ յաղթանակների իբրեւ արդիւնք եւ նոր օրերի Հայաստանի վերանկախացման տօնը Սեպտեմբերեան հանրաքւէով նւիրականացած եւ Արցախի Հանրապետութեան անկախութիւնը հազարաւոր նահատակների ինքնամատուցումով իրականացած եղան մեր ժողովրդի մերօրեայ հպարտութեան առիթ եւ ներշնչման աղբիւր։

Աստւածաստեղծ մարդը կոչւած է ազատութեան, ազատօրէն ապրելու եւ գործելու, որովհետեւ Պօղոս առաքեալը ասում է.«Եղբայրնե՛ր, Աստւած կանչեց ձեզ, որ ազատ լինէք. նայեցէ՛ք միայն, որ այդ ազատութիւնը մարդկային ցանկութիւններ կատարելու պատրւակ չդառնայ, այլ սիրով ծառայեցէք միմեանց» (Գղ. 5-13)։ Առաքեալը միաժամանակ զգուշացնում է որ չլինի յանկարծ մենք այդ ազատութիւնը մարդկային մեր ցանկութիւնների եւ կամ կամքի համաձայն շահագործենք, «քանի որ Տիրոջ դառնալ նշանակում է ունենալ հոգին, եւ որտեղ ներկայ է Տիրոջ հոգին, այնտեղ ազատութիւն է»(Բ. Կր. 3։17)։

Աստւածաշնչական հասկացողութեամբ ազատութիւնը մարդուն տրւած աստւածային շնորհք է եւ հարստութիւն եւ որի պահպանման համար մարդ յարատեւօրէն պայքարի մէջ է ՛՛երեւելի եւ աներեւոյթ՛՛ թշնամիների հետ։

Ամենանւիրական ու սրբազան պայքարը ազատութեան, հոգիի եւ հայրենիքի սիրոյն մղւած պայքարն է. եկեղեցին պատւում է իր սուրբերը, որովհետեւ նրանք իրենց հոգու եւ հաւատքի ազատութեան համար պայքարեցան եւ նահատակութեամբ արժանացան փառաց պսակի։

Ազատութիւնը մտքի եւ հոգու հարստութիւնն է, որով մարդ արարածը յատկանշւում է ու լիանում միաժամանակ։ Ազատութիւնն ու անկախութիւնը վիճակներ են, որոնցմով մարդ ինքնուրոյն է լինում։ Այդպէս է նաեւ ժողովուրդների կեանքում։

Անկախութիւնը տւեալ երկրի, ժողովրդի ինքնուրոյնութեան, ինքնատպութեան կնիքն է։ Մեր պարագային մեր կինքն է դրոշմւած աշխարհի քարտէզին վրայ։

Հայ ժողովուրդը իր դարաւոր պատմութեան ընթացքին գետերով արիւն է հոսեցրել իր կնիքը անաղարտ պահելու համար։ Այսօր էլ այդ կնիքը անջնջելիօրէն քարտէզի վրայ պահելու համար պատրաստ է ամէն տեսակ զոհողութեան եւ նւիրումի, քանի որ հաւատացած է, որ Աստւած մեզ կանչեց որ ազատ լինենք եւ այդ ազատութեամբ վայելենք մշտատեւ ներկայութիւնը Տիրոջ Հոգուն, իբրեւ երաշխիք ազատութեան եւ յաւիտենականութեան։

29 տարիներ առաջ այս օրը, մեր ժողովուրդը «Այո՛» ասաց անկախութեան, այսօր այդ «Այո՛»ն մեզ պարտաւորեցնում է որ զգօն ու զգաստ լինենք մեր անկախութեան նկատմամբ, մեր ազատութիւնը, անկախութիւնը «մարդկային ցանկութիւններ կատարելու պատրւակ չդառնայ, այլ սիրով ծառայենք միմեանց»։

Ազատութեան, անկախութեան պատւանդը սէրն է ու հաւատքը, որոնցով մենք ձեռք ձեռքի տւած պիտի ամրացնենք մեր երկիրը։

1988 թւականին Արցախից կայծ առած ազատագրական պայքարը յանգեց Սեպտեմբերեան հռչակագրի անկախութեան Հայաստանում եւ Արցախում։

Ուրախանա՛նք եւ աղօթե՛նք մեր հայրենիքի անկախութեան տօնի առիթով եւ միմեանց շնորհաւորենք ասելով. «Անկախութեան տօնդ շնորհաւոր Հայաստան ջան»։


ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

21 Սեպտեմբեր 2020

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com