Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՊԱՅՔԱՐ ՅԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԵՒ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ

«Երանի նրանց, ովքեր խաղաղութեան հաստատման համար են աշխատում, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչւեն»։
(Մտ. 5։9)

Քրիստոնէութեան հիմնական ուսուցումներից է խաղաղութիւնը։ Մեր Տէր Յիսուս Քրիստոս ոչ միայն երանի է տալիս խաղաղութեան համար աշխատողներին, այլ Իր խաղաղութիւնն է բաշխում աշխարհին. «Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ որ տարբեր է այս աշխարհի տւած խաղաղութիւնից»։ (Յհ. 14։27)

Յիսուսի Ծննդեան գիշերը ողջ աշխարհին տրւեց խաղաղութեան աւետիսը.-
Փա՜ռք Աստծուն բարձունքներում,
Խաղաղութի՜ւն երկրի վրայ
եւ հաճութիւն մարդկանց միջեւ։

Արարիչն Աստւած տիեզերքը գոյաւորելէ ետք ստեղծեց մարդ արարածը, որպէս թագը իր ստեղծագործութեան թելադրելով միաժամանակ, որ գործեն ու աշխատեն եւ երկիրը արգասաւորեն։

Մարդ արարածի կոչումը, Աստծուց իրեն տրւած առաքելութեամբ, ազատօրէն գործել եւ աշխատելն է երկրի վրայ, ստեղծագործ եւ խաղաղ կեանքի հեռանկարով։ Խաղաղութիւնը նախապայման է ստեղծագործ կեանքի։ Առանց խաղաղութեան կարելի չէ ապրել եւ ստեղծագործել, կարելի չէ սիրել, կարելի չէ աստւածահաճ որեւէ մի աշխատանք յառաջ տանել։

Արդարեւ խաղաղութիւնը ի սկզբանէ եղել է մարդկային կեանքի հիմնական նպատակներից, երազներից մէկը, դրա համար էլ խաղաղութիւնը, իրական խաղաղութիւնը բոլոր ժամանակների մարդու սրտի ամենից խոր ու անկեղծ փափաքներից է եղե՛լ եւ է՛, որովհետեւ այն մարդկային կեանքի ամենից կենսական ու հրամայական պահանջքներից է։

Մարդկային կեանքի ամենից դժբախտ ու տխուր երեւոյթները խաղաղութեան բացակայութեան հետեւանքն են։ Ինչքան ոճիրներ են գործւել ու գործւում են խաղաղութեան անունով։ Պօղոս առաքեալ գիտակից այս իրողութեան թելադրում է իր եկեղեցու անդամներին միշտ աղօթել խաղաղութեան համար, որովհետեւ խաղաղացեալ հոգիով ապրող հաւատացեալի կեանքը լինում է պտղաբեր, ներշնչող ու աստւածահաճ։

Մեր եկեղեցին ու ժողովուրդը դարերով ապրել, գործել ու պայքարել են յանուն խաղաղութեան, յանուն ազատութեան, ազատ ու խաղաղ կեանքի։

Աստւած մեզ ստեղծեց որպէսզի ազատօրէն ապրենք ու վայելենք այն բարիքները, որոնք մեզ են տրւել։ Պօղոս առաքեալ ասում է. «Եղբայրներ, Աստւած կանչեց ձեզ որ ազատ լինէք»(Գղ. 5։13)։ Ազատութիւնը մեր իրաւունքն է, առաւել եւս ամէն մի ժողովուրդի իրաւունքն է ազատօրէն ապրելու իր հայրենի հողի վրայ։ Մեր ժողովուրդը յանուն իր հայրենիքի եւ իրաւունքների ձեռքբերման յարատեւօրէն պայքարի մէջ է եղել։ Մեր կեանքը եղել է Գողգոթա ու խաչի ճանապարհ եւ միաժամանակ վերածնունդ ու յարութիւն։

Վերջին երկու հարիւր տարիների մեր ժողովրդի պատմութեան արիւնոտ էջերը վկայում են այն իրողութեան որ ունեցել ենք եւ հիմա էլ ունենք ծանօթ եւ անծանօթ հազարաւոր քաջամարտիկներ, ազատամարտիկներ, որոնք իրենց արեամբ սրբագործեցին հայրենի մեր հողը զայն վերածելով սրբազան խորանի։ Ժողովուրդների յաւերժական գոյութիւնը երաշխաւորւում է իրենց հայրենիքով, հայրենի հողի վրայ ապրելու եւ ստեղծագործելու իրողութեամբ։ Արդարեւ հայրենիքի ազատութեան եւ ամբողջականութեան պահպանման համար մղւող պայքարը սուրբ է ու նւիրական։

Արդէն հինգ օր է ինչ հայ ժողովուրդը Հայաստանում եւ Արցախում գոյութենական պայքար է մղում յարձակողապաշտ Ադրբեջանի դէմ։ Հայոց բանակը անօրինակ քաջութեամբ, յաղթելու վճռակամութեամբ մահու կենաց մարտեր է մղում։ Հայութեան ու Հայաստանի վայրագ թշնամի Թուրքիան ուղղակի եւ անուղղակի միջոցներով Ադրբեջանի կողքին է, այսպէս ամբողջ տարածաշրջանի խաղաղութիւնը վտանգի ենթարկելով. թուրքը տարիների իր համաթուրքական ծրագրի իրագործման հեռանկարով կողքին է կանգնում Ադրբեջանի։ Կոյր ատելութեամբ առաջնորդւող Թուրքիան հետամուտ է լինում Հայաստանի հաշւոյն իրագործել իր համաթուրքական ծրագիրը։

Սիրելի ու հաւատացեալ զաւակներ հայոց յաւերժագնաց ազգի, այսօր այստեղ հաւաքւածներս, գիտակից վերոյիշեալ դառն իրողութեան, եկել ենք, մի անգամ եւս, հաղորդւելու բոլոր ժամանակների մեր անձնուրաց նահատակների եւ յատկապէս վերջին օրերի Հայաստան-Արցախ ողջ սահմանագլխին կանգնած եւ իրենց արեան գնով հայրենիքը պաշտպանած ու նահատակւած անմահանուն հերոսների յիշատակով եւ ուխտելու հաւատարիմ մնալու իրենց հեղած արեան։

Այսօր նւիրական այս տաճարի կամարների ներքեւ եւ շուրջը հաւաքւած մեր ժողովրդի զաւակները կոչւած են իրենց ուղղակի եւ անուղղակի զօրակցութեամբ, նիւթական ու բարոյական օժանդակութեամբ ասելու հայ զինւորին, որ մենք բոլորս քո կողքին ենք զինւոր եղբայր։

Որքան դաստիարակիչ ու ներշնչող է պատմական հետեւեալ դրւագը, որ գալիս է դարերի խորքից։ Չորրորդ դարի հայոց Վրթանէս հայրապետը՝ որդին Ս. Գրիգոր Լուսաւորչի, հայոց բանակի սպարապետ Վաչէ Մամիկոնեանի եւ նրա զօրականների նահատակութեան առիթով, յընթացս զրադաշտական պարսիկների դէմ մղւած պատերազմի, հետեւեալ գօտեպնդիչ խօսքերով է մխիթարում իր ժողովրդին.«Մխիթարւեցէք Քրիստոսով, որովհետեւ նրանք, որ մեռան հայրենիքի, եկեղեցու ու մեր աստւածատուր կրօնի համար մեռան. ընկան որպէսզի մեր երկիրը գերի չլինի ու չքանդւի, սուրբ եկեղեցիները չպղծւեն… Արդ, չարտասւենք նրանց վրայ, այլ պատւենք նրանց, ինչպէս պատւում ենք ճշմարտութիւնը»։ (Փաւստոս Բիւզանդ, Պատմութիւն Հայոց, թարգմանութիւն՝ Ստեփան Մալխասեանց, Երեւան 1968, էջ 85)

Աղօթենք մեր նահատակ զինւորների հոգիների խաղաղութեան համար, աղօթենք հայոց բանակի անկոտրում կամքի եւ յաղթանակի համար, աղօթենք միաժամանակ տարածաշրջանի եւ ինչու չէ նաեւ ողջ աշխահի խաղաղութեան համար, այն խոր վստահութեամբ ու հաւատքով որ իր ազատութեան, հայրենիքի գոյապահպանման համար պայքարող, պատերազմ մղող հայկական բանակը յաղթական դուրս է գալու այս աւերիչ ու կործանարար պատերազմից։

Խոնարհւում ենք մեր նահատակների յիշատակի առաջ, աղօթում ենք նրանց հոգիների խաղաղութեան համար եւ մեր վշտակցութիւնն ենք յայտնում նրանց ընտանեկան անմիջական պարագաներին եւ մեզ։ Շուտափոյթ ապաքինում վիրաւորներին եւ համբերութիւն, ապահովութիւն եւ խաղաղութիւն մեր Արցախին, Հայաստանին եւ բարեկամ բոլոր երկրներին, որոնց շարքին եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան։

Յաղթելու ենք Աստծու օգնութեամբ‎.

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

1 Հոկտեմբեր 2020

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ