ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 17 Սեպտեմբերի 2020;
Տօն է Ս. Եկեղեցւոյ

Ուրբաթ 18 Սեպտեմբերի 2020;
Տօն է Ս. Խաչի

Շաբաթ 19 Սեպտեմբերի 2020;
Տօն է Ս. Խաչի

Կիրակի 20 Սեպտեմբերի 2020;
Բ կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 21 Սեպտեմբերի 2020;
Պահք:Տօն՝ Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեցւոյն

Երեքշաբթի 22 Սեպտեմբերի 2020;
Պահք: Սրբոց կուսանացն Փեփրոնեայ, Մարիանեայ եւ Շուշանայ` դստերն Մեծին Վարդանայ

Չորեքշաբթի 23 Սեպտեմբերի 2020;
Պահք

Հինգշաբթի 24 Սեպտեմբերի 2020;
Պահք: Սրբոց հայրապետացն Բարաղամու, Անթիմոսի եւ Երանոսի

Ուրբաթ 25 Սեպտեմբերի 2020;
Պահք

Շաբաթ 26 Սեպտեմբերի 2020;
Տօն՝ Սրբոցն Գէորգայ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՕՆԸ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՆԴԻՍԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ ՆՇՒԵՑ ԹԵՀՐԱՆԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Կիրակի 13 սեպտեմբեր 2020-ին Հայոց Եկեղեցին մեծ շուքով տօնեց Խաչվերացի, Խաչի վերացման, փառաբանման տօնը, տօնին յատուկ շարականներով, աղօթքներով եւ Անդաստանի կատարումով։

Արդարեւ, այս առիթով, կիրակի 13 սեպտեմբերին Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր Ս. Պատարագ եւ երեկոյեան էլ երեկոյեան ժամերգութեան աւարտին տեղի ունեցաւ Խաչվերացի Անդաստան։

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական առաւօտեան եւ երեկոյեան արարողութեանց նախագահեց եւ աւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։

Յընթացս Ս. Պատարագի առաջնորդ Սրբազանը իր քարոզում նախ բացատրեց Խաչվերացի խորհուրդը, որպէս Տիրոջ խաչափայտի վերացման ու փառաբանանքի տօն, ի յիշատակ խաչափայտի գերութիւնից վերադարձի եւ կրկին անգամ իր պատմական վայրում՝ Գողգոթայում տեղաւորւելու առիթով։ Այնուհետ Սրբազան հայրը խօսեց խաչի խորհուրդի մասին շեշտելով, որ խաչի կեանքը սիրոյ եւ խաղաղութեան, զոհողութեան եւ նւիրումի, ինքնազոհողութեան եւ այլասիրութեան կեանքն է, այլ խօսքով Գողգոթայի եւ Յարութեան կեանքը։

Իր քարոզի մի այլ բաժնում Սրբազան հայրը ասաց, որ խաչը որպէս փրկութեան եւ փրկագործութեան գործիք համաքրիստոնէական աշխարհում իւրայատուկ տեղ եւ իմաստ ունի եւ դրա համար քրիստոնէական բոլոր եկեղեցիները ունեն խաչին նւիրւած երեք տօներ՝ Խաչի գիւտի, Խաչի երեւումի եւ Խաչի վերացման կամ Խաչվերացի տօնը, որը տօնւում է 14 սեպտեմբերին իբրեւ անշարժ թւական. իսկ մեր եկեղեցին էլ այն տօնում է 14 սեպտեմբերին, իսկ երբ սեպտեմբեր 14-ը կիրակիին չի համընկնում, այն տօնում է սեպտեմբեր 14-ին ամենամօտիկ կիրակիին։

Նոյն օրը յետ միջօրէին, երեկոյեան ժամերգութիւնից յետոյ տեղի ունեցաւ Անդաստանի հանդիսաւոր արարողութիւն։ Ս. Խորանի վրայ դրւած ռեհանազարդ խաչը հանդիսաւորապէս խորանից իջեցւեց եւ եկեղեցականաց ու սարկաւագաց թափօրով առաջնորդւեց եկեղեցու բակը, որտեղ յատուկ սեղան էր պատրաստւել։ Խաչը դրւեց ճերմակ կտաւով եւ ռեհանով զարդարւած սեղանի վրայ, որից յետոյ սկսւեց Անդաստանի արարողութիւնը սաղմոսերգութեամբ, աստւածաշնչական հատւածների ընթերցմամբ եւ աղօթքներով եւ խորհրդանշականօրէն աշխարհի չորս կողմերի օրհնութեամբ. «օրհնեսցի, պահպանեսցի» օրհներգութեամբ օրհնւում են արեւելեան, արեւմտեան, հարաւային եւ հիւսիսային կողմերն աշխարհի, իւրաքանչիւր կողմին յատուկ աղօթքներով. «Արեւելեան կողմն աշխարհի եւ հայրապետութիւն հայոց, արեւմտեան կողմն աշխարհի եւ թագաւորութիւնք քրիստոնէից եւ ամենայն ժողովրդք քրիստոնէից, հարաւային կողմն աշխարհի, երկիրս, անդաստանս, այգիս եւ պտղաբերութիւն տարւոյս եւ հիւսիսային կողմն աշխարհի վանք, անապատք եւ ամենայն եկեղեցիք հայոց՝ հանդերձ եկեղեցականք եւ ժողովրդովք, զի լցին ի շինութեան, ի բարեկարգութեան եւ ի խաղաղութեան»։

Անդաստանի աւարտին Սրբազան հայրը ռեհանազարդ խաչով օրհնեց հայոց աշխարհը, Արցախը, Իրանն ու ողջ ժողովուրդը խաղաղութիւն եւ բարօրութիւն ցանկանալով բոլորին։ Այնուհետ Սրբազան հայրը բացատրեց անդաստանի խորհուրդը, որը վկայութիւնն է հայ եկեղեցու ազատամտութեան եւ այլասիրութեան ինչպէս նաեւ եկեղեցու բնութեան հետ ունեցած սերտ առնչութեան։

Եկեղեցական արարողութեան մասնակից էր նաեւ Իրանի հայ կաթողիկէ առաջնորդ Արհիապատիւ Տ. Սարգիս Եպս. Դաւթեանն ու հաւատացեալների նկատառելի մի թիւ, առաւել Թեմական Խորհրդի անդամներ եւ Թեհրանի ու հիւսիսային իրանահայութեան Իրանի խորհրդարանի պատգամաւոր պրն. Արա Շահվերդեանը։

Եկեղեցական արարողութեան աւարտին Սրբազան հայրը եւ հիւրերը հիւրասիրւեցան Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի կողմից։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com