
Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդը ուրախութեամբ տեղեկացանում է, որ Հայոց ազգային «Սասուն» մանկապարտէզը ստացել է աշխատանքային/գործունէութեան արտօնագիր։

Երեքշաբթի, 9 դեկտեմբեր 2025 թւականին, Ազգ. Առաջնորդարանում հանդիպում կայացաւ, Ռաշտի քաղաքապետարանի մշակութային, սոցիալական եւ սպորտային կազմակերպութեան սոցիալական հարցերով տեղակալ դկտր. Մոհմադ Ռեզա Ալիզադէյի (معاون اجتماعی سازمان فرهنگی، اجتماعی و ورزشی شهرداری رشت), Հեռուստատեսային պրոդիւսեր՝ պրն. Աբդուլ Ռեզա Ասղարթաշի եւ Հետազօտող, ռեժիսոր եւ վաւերագրական ֆիլմարտադրող՝ պրն. Նադեռ Մասումիի հետ:

Երեքշաբթի, 9 դեկտեմբեր 2025 թւականին Ազգ. Առաջնորդարան այցելեցին Իրանի Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան նախարարի՝ խորհրդարանական, իրաւական եւ նահանգային գործերի տեղակալ դկտր. Ջաւադ Վահէդին (معاون امور مجلس، حقوقی و استان های وزارت میراث فرهنگی، گردشگری و صنایع دستی) եւ նրան ընկերակցող՝ Թեհրան եւ Մազանդարան նահանգների Մշակութային ժառանգութեան գերատեսուչներ՝ դկտր. Ալի Թոլուին եւ դկտր. Հոսէյն Իզադին:

Չորեքշաբթի, 10 դեկտեմբեր 2025 թւականին, պատկան պատասխանատուների ընկերակցութեամբ Ազգ. Առաջնորդարան այցելեցին Ռումանիայի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներ Աւագ քահանայ դկտր. Միհայ Փարելը եւ ընկերակցող պատւիրակութիւնը:

Երեքշաբթի, 2 դեկտեմբեր 2025 թւականին, Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանը ընկերակացութեամբ Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանի հանդիպում ունեցան Իրանի Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան նախարար դկտր. Սէյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի հետ:

Անցնող ամիսներուն, խոր մտահոգութեամբ հետեւեցանք Սուրբ Էջմիածինի շուրջ տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներուն։ Զանազան առիթներով ու միջոցներով փորձեցինք հանդարտեցնել փոթորկալից կացութիւնը եւ փոխադարձ հասկացողութեան մղել՝ յատկապէս զգուշացնելով եկեղեցին պառակտելու առաջնորդող քայլերէ։

Շաբաթ, սոյն թւականի դեկտեմբերի 6-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում Կրթական խորհուրդը կազմակերպել էր ջերմ ու բարեկամական թէյասեղան։

Դեկտեմբերի սկզբին համաձայն մեր եկեղեցու ծիսական օրացոյցի՝ քրիստոնէական եկեղեցու 4-րդ դարի մեծագոյն սրբերից՝ Ս. Մինասի եւ իր նահատակակից ընկերների՝ Եւգրափոսի, Երմոգինէսի, Յովահաննէսի եւ Ալեքսիանոսի յիշատակի օրն է:

Հովանաւորութեամբ եւ ներկայութեամբ Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ նախաձեռնութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի եկեղեցիների Եկեղեցական խորհուրդների, այս տարի իւրայատուկ տօնական մթնոլորտում Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու տարածքում, դեկտեմբերի 4-ի երեկոյեան լուսաւորւեց 2026 թւականը խորհրդանշող Ամանորի տօնածառի լոյսերը:

Կիրակի, 7 դեկտեմբեր 2025 թւականին, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագից յետոյ կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն, 1988 թւին Հայաստանի Սպիտակ քաղաքում աւերիչ եւ աղէտալի երկրաշարժին զոհ գնացած աւելի քան 25 հազար հայորդիների հոգիների խաղաղութեան համար: