
Սուրբ Ծննդեան տօնը կանխող աւագ տօներից է Ս. Ստեփանոս Նախավկայի տօնը, որի առիթով Թեհրանի Հայոց Թեմում, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի կողմից յայտարարւել է, որպէս Սարկաւագաց, դպրաց եւ երգեցիկ խմբերի տօն։

Այսու Թեհրանի Հայոց Թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ հովանաւորութեամբ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, չորեքշաբթի 31 դեկտեմբեր 2025-ին, Նոր Տարւայ գիշերւայ առիթով, Ս. եւ Անմահ Պատարագ է մատուցւելու Թեհրանի հետեւեալ եկեղեցիներում՝
• Ս. Սարգիս եկեղեցի
• Ս. Աստւածածին եկեղեցի
• Սրբ. Թարգմանչաց եկեղեցի
• Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի
• Սրբ. Վարդանանց եկեղեցի
• Ս. Մինաս եկեղեցի

Հինգշաբթի, 25 դեկտեմբեր 2025 թւականին, Կրթական խորհրդի առաջարկութեանն ընդառաջելով, Թեմական խորհրդի համադրութեամբ Ազգ. Առաջնորդարանի դահլիճում՝ Թեմիս հայկական դպրոցների հայ տեսուչ-փոխտեսուչները եւ իւրաքանչիւր դպրոցից Ծնողական խորհուրդների մէկական ներկայացուցիչները շնորհաւորական այցելութեամբ հանդիպում ունեցան Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հետ:

Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ս. Ծննդեան տօների առիթով այցելել է իրանահայ նահատակ Ռազմիկ Խաչատրեանի ընտանիքին։

Իրանի Իսլամական Հանրապետութեան Զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ եւ համակարգող փոխհրամանատար, ծովակալ Հաբիբօլլահ Սայարին, Ս. Ծննդեան տօների առիթով այցելել է հայազգի զինհաշմանդամ եւ երկար տարիներ գերութեան մատնւած Սեմիկ Վարդանեանի ընտանիքին եւ հանդիպել նրա հետ։

Չորեքշաբթի, սոյն թւականի դեկտեմբերի 10-ին, Կրթական խորհրդի «Դպրոցական Էջ»-ի նախաձեռնութեամբ, «Մարիամեան» դպրոցի սրահում տեղի ունեցաւ լրագրութեան աշխատանքի ծանօթացման հանդիպում՝ հայկական դպրոցների միջնակարգ օղակի աշակերտների եւ աշակերտուհիների մասնակցութեամբ։

Սոյն թւականի դեկտեմբերի 17-ին, «Արաքս» դպրոցի սրահում Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր խորհրդակցական հանդիպում սննդաբան-դիետոլոգ դկտր. Անահիտ Գրիգորեանի հետ։

Երկուշաբթի, դեկտեմբերի 8-ի երեկոյեան, Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու համայնքապետ Վերապատւելի Դկտր. Միշէլ Աղամալեանը տօնական օրերի առիթով շնորհաւորական այցելեցութիւն տւեց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին։

Այսու Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ յառաջիկայ հինգշաբթի 25 դեկտեմբեր 2025 թւականին, Սրբոյն Ստեփանոսի նախասարկաւագի եւ առաջին մարտիրոսի տօնն է: Այս տօնը մեր թեմում յայտարարւած է որպէս Սարկաւագաց եւ դպրաց դասերի օր:
Այս առիթով, նոյն օրը հովանաւորութեամբ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Սրբ. Վարդանանց եկեղեցում տեղի է ունենալու հանդիսաւոր Ս. Պատարագ:

Երեքշաբթի, 16 դեկտեմբեր 2025 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննէսեանը, ընկերակցութեամբ ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի եւ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի շնորհակալական այցելութեամբ հանդիպում ունեցան Թեհրանի քաղաքապետարանի քաղաքային ծառայութիւնների եւ բնապահպանման տեղակալ Դաւուդ Գուդարզիի հետ: