
Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով կատարւած շնորհաւորական այցելութիւնների շարանում՝ երկուշաբթի, 5 յունւար 2026 թւականին, Ազգ. Առաջնորդարան այցելեցին 7-րդ շրջանի մի քանի հրշէջ կայանների պատասխանատուները եւ հրշէջ փրկարարները:

Կիրակի, 4 յունւար 2026 թւականին՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, Ազգային Առաջնորդարան այցելեցին Թեհրանի Իսլ. Քաղխորհրդի խօսնակ՝ պրն. Ալիրեզա Նադալին եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը:

Մեծ ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ հայոց ազգային «Արաքս» դպրոցի տեսչուհի՝ Անի Մանուկեանը, Թեհրան նահանգի Ուսումնադաստիարակչութեան կենտրոնի կողմից իրականացւող «Լաւագոյն Հետազօտող Ուսուցիչ» նախագծի շրջանակում, Թեհրան նահանգում զբաղեցրել է պատւաւոր, առաջին տեղը։

Հայ Եկեղեցին՝ Ազգապահպան Առաքելութեան Կենտրոնում

Կրթական Խորհրդի մարզական յանձնախմբի կազմակերպած տարեկան ծրագրի շրջանակներում, սոյն թւականի դեկտեմբերի 18-ին, տեղի ունեցան սեղանի թենիսի եւ շախմատի մրցոյթներ՝ հայկական դպրոցների տարրական եւ միջնակարգ օղակների աշակերտների մասնակցութեամբ։

Պատերազմի վետերան Վալոդ Սարգսեանը ծնւել է 1962թ. յուլիսի 24-ին, Թեհրանում՝ մի բարեպաշտ եւ հայկական աւանդոյթներին հաւատարիմ ընտանիքում։

Վարուժ Զարգարեանը ծնւել է 1961թ. մարտի 23-ին, մի բարեպաշտ եւ հայկական աւանդոյթներին հաւատարիմ ընտանիքում։

Հայոց եկեղեցու հինգ տաղաւար տօներին յաջորդող օրերը եկեղեցու հայրերի կողմից տնօրինւել են որպէս յիշատակ ննջեցելոց եւ այդ օրը յատուկ պատարագի մատուցմամբ հոգեհանգստեան արարողութիւն է կատարւում հանգուցեալների հոգիների հանգստեան համար:

Երկուշաբթի եւ Երեքշաբթի, 2026թ. յունւարի 5-ին եւ 6-ին, Հայ եկեղեցին նշեց Ճրագալոյցի եւ Քրիստոսի Ս. Ծննդեան, Աստւածայայտնութեան եւ մկրտութեան տօները: