Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Չորեքշաբթի, 10 դեկտեմբեր 2025 թւականին, պատկան պատասխանատուների ընկերակցութեամբ Ազգ. Առաջնորդարան այցելեցին Ռումանիայի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներ Աւագ քահանայ դկտր. Միհայ Փարելը եւ ընկերակցող պատւիրակութիւնը:

Ռումանիայի Ուղղափառ Եկեղեցու Երիտասարդաց հոգեւոր առաջնորդութեան եւ պատւիրակութեանը դիմաւորեցին Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի օգնական՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննէսեանը, Արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանսը եւ Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը:

Պատւիրակութիւնը նախ մուտք գործեց Ս. Սարգիս եկեղեցի, որտեղ Հայր Սուրբը կատարեց Տէրունական աղօթք, ապա Ազգ. Առաջնորդարանի դահլիճում կայացած հանդիպմանը, Հայր Սուրբը Սրբազան Հօր ողջոյնները փոխանցելով իր ուրախութիւնը յայտնեց հիւրերի ներկայութեան եւ կատարւած այցի առիթով: Նա ամփոփ անդրադարձ ունեցաւ իրանահայ երեք թեմերում, համայնքների եկեղեցական ու ազգային կեանքին նաեւ կառոյցիս ընդհանուր դրւածքին: Հանդիպման ընթացքում նաեւ մատնանշւեց, Իրանում զանազան կրօնների հետեւորդների խաղաղ համակեցութեանը, փոխադարձ կապերին եւ կրօնների խաղաղ երկխօսութեանն ու յարաբերութիւններին։

Աւագ քահանայ դկտր. Միհայ Փարելը, պատւիրակութեան անունից շնորհակալութիւնը յայտնեց ջերմ ընդունելութեան եւ այցելութեան առիթն ստեղծւելու համար եւ իր շնորհաւորանքները փոխանցեց մօտալուտ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով եւ նւիրեց մի գեղեցիկ Տէրունի սրբանկար։

Հանդիպման աւարտին, հիւրերին նւիրւեցին «Իրանի հայկական եկեղեցիներ» եւ «کلیسای ارمنی» խորագրով գրքերը:

Ազգային Առաջնորդարանի հանրային Կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ