
Կիրակի, 7 դեկտեմբեր 2025 թւականին, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագից յետոյ կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն, 1988 թւին Հայաստանի Սպիտակ քաղաքում աւերիչ եւ աղէտալի երկրաշարժին զոհ գնացած աւելի քան 25 հազար հայորդիների հոգիների խաղաղութեան համար:
Հոգեհանգստեան արարողութեան ընթացքին քահանայ հայրերը եւ բոլոր հաւատացեալները աղօթեցին երկրաշարժի զոհերի հոգիների խաղաղութեան եւ հայոց աշխարհի ապահովութեան ու անսասանութեան համար։
Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեան նախագահեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի օգնական՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը: Կրօնական արարողութեան պատարագիչն էր Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ