Տէր Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը Նոր Տարւայ յատուկ արարողութեան հետ կապւած ԻՍՆԱ լրատւական ցանցի լրագրողին ասաց. «Ամանորեան արարողութեան ընթացքում Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան և Մկրտութեան յիշատակին մատուցւեց Ս. Պատարագ: Այս արարողութեան միջոցով մենք կապւում ենք Յիսուս Քրիստոսին եւ միաւորւում ենք իրար շուրջ: Այս արարողութիւնը պատճառ է դառնում, որ վերացւեն տարաձայնութիւններն ու թշնամութիւնները»:
Կիրակի յունւարի 3-ի կէսօրից առաջ Թեհրանի 7-րդ շրջանի քաղաքապետ՝ դոկտ. Նեգահբանը, 5-րդ բաժնի քաղաքապետ՝ ճրտգ. Մոսայէբիի, ինչպէս նաեւ 7-րդ շրջանի քաղաքապետարանի 5-րդ բաժնի մի խումբ պատասխանատուների եւ «Արամանէ», «Հեշմաթիէ» եւ «Ղասր« քաղաքամասերի խորհուրդների մի խումբ անդամների ընկերակցութեամբ այցելեց Թեհրանի Սրբոց Վարդանանց եկեղեցի:
Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ուղերձները Իրանի Յեղափոխութեան Հոգևոր Առաջնորդին և Հանրապետութեան Նախագահին Իրանի և 5+1-ի միջև ժամանակին կնքւած Համաձայնագրի գործադրութեանը
2016-ի յունւարի 11-ից 14-ը, Փորթուքալիայի մայրաքաղաք Լիզբոնում գումարւեց Միջին Արեւելքի, Հիւսիսային Ափրիկէի եւ Եւրոպայի երկրների աստւածաշնչական ընդհանուր քարտուղարների եւ պատասխանատուների տարեկան ընդհանուր ժողովը, որի կազմակերպիչ յանձնախմբի ատենապետն էր դոկ. Հրայր Ճէպէճեանը։
Ամանորեան տօների հետ միաժամանակ Թեհրանի ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանի տնօրէն տիկ. Զահրա Փարւազի Մողադամը, ֆինանսական հարցերով տեղակալ պրն. Էսֆահանու, հետազօտական հարցերով տեղակալ պրն. Սոլէյմանփուրի, ինչպէս նաև տարրական օղակի հարցերով տեղակալի և խորհրդականի ընկերակցութեամբ այցելեց Թեհրանի 6-րդ շրջանում գտնւող Ս. Սարգիս մայր եկեղեցին, որտեղ հանդիպում ու զրոյց ունեցաւ թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հետ:
Չորեքշաբթի յունւարի 6-ի կէսօրին, Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետի տեղակալ՝ ճարտգ. Մանի Ջաըֆարիանը, շրջանի հասարակական ու մշակութային հարցերով տեղակալ՝ ճարտգ. Դանէշւարիի, քաղաքապետի խորհրդական եւ հասարակութեան հետ կապերի հարցերով տեղակալ՝ Մոհամմէդ Հոսէյն Փանահիի, շրջանի 1-ին բաժնի քաղաքապետ՝ Հոսէյն Զաֆարիի, հասարակութեան հետ կապերի հարցերով բաժնի տեղակալ՝ Նաւիդ Սալահիի, «Վալի-է-ասր» և «Էնղելաբ» քաղաքամասերի խորհուրդների քարտուղար՝ Քազէմ Խադեմիի եւ քաղաքապետի խորհրդական ու անձուրացների հարցերով տեղակալ՝ Մոհսէն Քարբալայիի ընկերակցութեամբ այցելելով Ս. Սարգիս մայր եկեղեցի, հայ հայրենակիցներին շնորհաւորեց Ամանորի և Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ:
Ամանորի տօնի հետ կապւած Թեհրան նահանգի Մշակութային Ժառանգութեան, Ձեռարւեստի և Զբօսաշրջութեան Կամակերպութեանسازمان میراث فرهنگی، و صنایع دستی و گردشگری استان تهران), Միլադ աշտարակի տնօրինութեան (مدیریت برج میلاد), Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարանի 1-ին բաժնի (دفتر فرهنگی اجتماعی ناحیه 1 منطقه 6 شهرداری) և Թեհրանի հայոց թեմական խորհրդի համագործակցությամբ, ուրբաթ յունւարի 8-ին Թեհրանում անվճար շրջայց կազմակերպւեց թեհրանահայութեան համար:
Երկուշաբթի, դեկտեմբերի 28-ին, Թունեան օրիորդաց տարրական դպրոցի աշակերտուհիները, ձիւնանուշիկի զգեստներով և ծնողական խորհրդի անդամներից երկուսի ուղեկցութեամբ, այցելեցին ազգային առաջնորդարան և ուրախութիւն ու խանդավառութիւն պարգևեցին աշխատակազմին:
«ԱԼԻՔ» - Առողջապահութեան նախարար դոկտ. Սէյէդ Հասան Հաշեմին Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, ուրբաթ, յունւարի 1-ի կէսօրին այցելել է հայ տարեց եւ հիւանդ 83-ամեայ Մարգարիտ Ղադիմեանին:
Բերկրանքով և խոր գոհունակութեամբ ուրախ ենք յայտարարելու, որ՝ Տկն. Սուդաբէ և Պրն. Ռահմաթ Ֆաթեմի անուններով հայրենակիցներ, տօնական այս բարեբաստիկ օրերին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանին են նւիրել 100 կգ. բրինձ, 100 կգ. շաքար, 100 կգ. շաքարաւազ և 50 լիտր իւղ, համայնքիս կարիքաւոր ընտանիքներին տրամադրելու խնդրանքով: