Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ` ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ ԹԻՒ 10

Այսու համայնքի սիրելի ժողովրդին տեղեկացնում ենք ,որ թւականիս հոկտեմբերի 27 –ին, Ազգային առաջնորդարանի դահլիճում Թեհրանի  Հայոց Թեմի Պատգամաւորական ժողովը գումարեց իր 22-րդ  նիստը, նախագահութեամբ Թեմիս առաջնորդ Տէր Սեպուհ Արք.Սարգսեանի և ատենապետութեամբ պարոնայք Գէորգ Վարդանի և Նորայր Արամեանի:   Ժողովին ներկայ էին Թեմական և Կրօնական Խորհուրդները , Հաշւեքննիչ մարմինը և «Ալիք» օրաթերթի թղթակիցը: Տէրունական աղօթքից յետոյ, ստուգւեց պատգամաւորների թւային պատկերը և կատարւեց նախորդ նիստի արձանագրութեան հաստատումը, որից յետոյ ժողովն ընթացաւ  ճշտւած օրակարգով:

Ըստ Դիւանի միջոցով որոշւած օրակարգի, Հասարակական և Բիւդջետային-Տնտեսական յանձնաժողովները ներկայացրին իրենց համառօտ զեկոյցները: Հասարակական յանձնաժողովը զեկոյցեց թէ ժողովում խօսւել է ընդհանրապէս հասարակական հարցերի ու դժւարութիւնների՝ ի մասնաւորի մշակութային դաստիարակութեան, արտագաղթի ու ոչ հայկական դպրոցներ յաճախող աշակերտութեան մասին և յայտնեց, որ մօտ ապագայում կը տրամադրի մանրամասն զեկոյց: Ապա Տնտեսական յանձնաժողովը յայտնեց, թէ՝  ելնելով կազմի առաքելութիւնից՝ և երկար քննարկումներից ու մտքերի փոխանակումից յետոյ յանգել է այն եզրակացութեան, որ պիտի մշակել այնպիսի ծրագրեր, որոնք մնայուն եկամտաբեր աղբիւրներ լինեն ազգային իշխանութեան համար և մի խօսքով փորձել ինքնաբաւ լինել: Այս լոյսի տակ Թեմական Խորհուրդն իր պատրաստակամութիւնն յայտնեց խորհրդակցական հանդիպումներ ունենալ Տնտեսական յանձնաժողովի հետ:

Յանձնաժողովներին լսելուց յետոյ ազատ ելոյթների ընթացակարգով արտայայտւեցին մի քանի պատգամաւորներ և իրենց մտահոգութիւններն ու տեսակէտները յայտնեցին համայնքին յուզող ու վերաբերող հարցերի շուրջ, որոնց թւում շեշտւեց առաւել ձգտել մշակութասէր ու հայրենասէր սերունդ դաստիարակելու ուղղութեամբ և աւելի զգօն լինել քրիստոնէութեան դէմ կատարւող քարոզչութիւնների ու մարտահրաւէրների զգայուն հարցում:

Արտայայտութիւններից յետոյ Ժողովն ունկնդրեց Կրօնական և Թեմական խորհրդների ու նաև Հաշւեքննիչ մարմնի եռամսեայ ընթացիկ աշխատանքների մասին և կատարւեց մի շարք լուսաբանումներ:

Ժողովի յաջորդ բաժնում խօսւեց Հայաստանի Հանր. դեսպանատան շէնքի  կարգավիճակի վերաբերեալ: Թ.Հ.Թեմական Խորհրդի  զեկոյցի  համաձայն Հ.Հ.դեսպանը դիմել է Թ.Խ. ին համաձայնւել դեսպանութեան ներկայիս շէնքը վերադաարձնելով   Ազգային առաջնորդարանին, Թ.Խ.- ը յանձնի Վաչէ Յովսէփեան ներկայի մշակութային համալիրը:

Սրբազան հայրը իր դրական մօտեցումը ունեցաւ այդ հարցի ուղղութեամբ եւ առաջարկւեց Պ.Ժ. ը սկզբունքօրէն համաձայնւել բերւած առաջարկին, հարցի մանրամասնութիւնները վստահելով Պ.Ժ.-դիւանին եւ Թ.Խ.-ին:

Պ.Ժ.-ի քւէարկութեան արդիւնքում պատգամաւորների մեծամասնութիւնը իր համաձայնութիւնը յայտնեց բերւած առաջարկին որով Հ.Հ. դեսպանութեան շէնքը փոխադրւելով Վաչէ Յովսէփեան համալիր, դեսպանութեան ներկայ շէնքը վերադաարձւում է Ազգային առաջնորդարանին:

Այնուհետև  Ժողովի ներկաները  առիթ ունեցան լսելու՝ Խորհրդարանի Պատգամաւոր ՝ դոկտ. Կարէն Խանլարեանին՝  երկրի վերջին իրադարձութիւնների և տնտեսական վիճակի մասին:

Ժողովի աւարտին արտայայտւեց Թեմակալ առաջնորդը  և յոյս յայտնեց,որ ապագայում դրական քայլեր ձեռնարկելով հնարաւոր կը լինի յաղթահարել տնտեսական և հասարակական դժւարութիւնները և ներկաներին յաջողութիւն մաղթելուց  յետոյ իր աւարտին հասաւ   22-րդ Պատգամաւորական ժողովը:

Յարգանօք՝
Պատգամաւորական Ժողովի դիւան

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ