Թւականիս կիրակի ապրիլի 14-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր Ս. պատարագ, Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքի առիթով:
Իրանի Հայ Արհեստաւորների միութիւնը կիրակի ապրիլի 14-ի առաւօտեան, Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատնում պաշտօնապէս գերեզմանատան վարչութեանը յանձնեց միութեան կողմից նւիրւած դիակառքը, որը ապահովւել է միութեան ջանքերով:
Երկուշաբթի ապրիլի 15-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց պարոնայք՝ Յակոբ Բալեանին և Յակոբ Յարթունեանին, որոնք Հայաստանից հիւրաբար Թեհրանում են գտնւում:
Երեքշաբթի 2019 թւի ապրիլի 9-ին, Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կատարւեց Արևագալի արարողութիւն, որտեղ ներկայ էին Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդի օգնական՝ Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը, բոլոր քահանայ հայրերը և հաւատացեալ ժողովրդը։
Երեքշաբթի ապրիլի 9-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց թեհրանահայ գաղութի ազգային-հասարակական ու եկեղեցական գործիչ և Հ.Յ.Դ.-ի Բիւրոյի նախկին անդամ՝ ճարտարագէտ պրն. Ալբերթ Աճեմեանին:
2019 թւականի Ծաղկազարդի, Աւագ Շաբաթւայ, Ճրագալոյցի Ս. Յարութեան Տօների և Մեռելոցի եկեղեցական արարողութիւնների ու Ս. Պատարագների Ժամանակացոյցը Թեհրանի Հայոց Բոլոր Եկեղեցիներում լինելու է հետևեալ կարգով՝
Շաբաթւայ երեքշաբթի օրերին, Մեծ Պահքի առիթով, եկեղեցիներում տեղի ունեցող Արևագալի ժամերգութիւններից, երեքշաբթի 2 ապրիլ 2019-ին, Ս. Աստւածածին եկեղեցում, Արևագալի ժամերգութեան նախագահեց Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը, քահանայ հայրերը ու հաւատացեալ ժողովուրդը:
Թւականիս շաբաթ ապրիլի 6-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագոյն սուրբերից՝ Սրբոյ Հօրն մերոյ, Գրիգորի Լուսաւորչին, յիշատակ չարչարանաց և մտանելոյն ի վիրապն տօնն էր:
Սոյն թւականի ապրիլ 5-ին թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի բարձր հովանաւորութեամբ եւ Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ երիտասարդական հանդիպում Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում։
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան 25-31 մարտ 2019-ին Կիպրոսում մասնակցեց քրիստոնէական միջազգային հեռուստաընկերութեան Միջազգային Խորհրդի նիստերին իբրեւ մնայուն անդամ յիշեալ խորհրդին։ Չորս օրերի վրայ տարածւած ժողովական աշխատանքներին ժողովականներն ու հեռուստաընկերութեան համացանցի անդամ-անդամուհիները քննարկեցին խորհրդի 2018-ի գործունէութիւնն ու իրականացած պիւտճէն եւ քննարկումների լոյսի տակ կատարեցին անհրաժեշտ թելադրութիւնները։