Հայ եկեղեցու հայրապետների կողմից քառասնօրեայ պահեցողութիւնը բնորոշւել է որպէս «պարիսպ հզօր» և «դուռն ամուր», որի ընթացքին իւրաքանչիւր քրիստոնեայ անհատ ինքնաքննութեան և ինքնազրկումի ենթարկում է իր անձը, հոգեպէս կամրապնդւի, պատրաստ դիմաւորելու մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութեանը:
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի Կազմակերպութեամբ եւ հովանաւորութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին, Ուրբաթ, 1 Մարտ 2019-ին մեկնարկեց «Քրիստոնէական Դաստիարակութեան Միջ-թեմական Յանձնաժողով»-ի երկօրեայ խորհրդաժողովը, որին մասնակցում էին թեմերի քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքների ներկայացուցիչները։
Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը, Իրան կատարած երկօրեայ այցի հէնց առաջին օրը, փետրւարի 27-ին, պաշտօնական հանդիպումների աւարտին, երեկոյեան հիւրընկալւեց «Արարատ» մարզաւանում, ուր ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան դիմումով ազգային մարմինների կողմից կեանքի կոչւած կազմակերպիչ յանձնախմբի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ ժողովրդական հանդիպում՝ Թեհրանի հայ համայնքի հետ:
Չորեքշաբթի, փետրւարի 27-ին Հայաստանի Հանրապետութեան վարչապետ՝ Նիկոլ Փաշինեանը, իր կնոջ՝ Աննա Յակոբեանի հետ, երկօրեայ այցով ժամանեց նախ Թեհրան, ապա Սպահան:
Սոյն թւականի փետրւարի 12-ին Հ. Մ. « Սարդարապատ» Միութեան կենտրոնատեղիում նշւեց Իրանի Իսլ. Հանրապետութեան 40-րդ ամեակը:
Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Մշակութային յանձնախումբի կազմակերպած երգի փառատօնը տեղի ունեցաւ հինգշաբթի, փետրւարի 28-ին, կէսօրից յետոյ ժամը 5-ից 8:30-ը, Հ. Ուս . «Չհարմահալ»Մմիութեան «Յովհ. Թումանեան» սրահում:
Ուրբաթ 1 մարտ 2019-ի առաւօտեան, բարձր հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ գերշ. Տ Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում յաւարտ Ս. եւ անմահ պատարագի, տեղի ունեցաւ յատուկ հոգեհանգստեան արարողութիւն, ազգային բարերար, նորոգ հանգուցեալ՝ Լուիզ Մանուկեան-Սիմոնի հոգու խաղաղութեան համար։
Հինգշաբթի, 28 փետրւար 2019-ին, տօնն էր Սրբոց Վարդանանց Զօրավարացն Մերոց և 1036 վկայիցն: Այս առիթով հանդիսաւոր Ս. եւ անմահ Պատարագ մատուցւեց Թեհրանի մեր եկեղեցիներում:
Երեքշաբթի, 26 փետրւար 2019-ին տօնն էր Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն:
Մեր սիրելի համայնքի ուշադրութեանն ենք յանձնում, որ նշանակւել է 2019 թւի Հայոց Ցեղասպանութեան 104-ամեակի ձեռնարկների ոգեկոչման յանձնախումբը, հետեւեալ անձնակազմով.