Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի անդամները, կիրակի փետրւարի 17-ին, հանդիպեցին Հայ Համալսարանականների Ընդհանուր Միութեան վարչութեան անդամների հետ։
Արդէն 14 տարի է ինչ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի Մշակութային յանձնախմբի նախաձեռնութեամբ կազմակերպւում է Մշակութային փառատօն, որի հիմնական նպատակն է նոր սերնդին առնչակից պահել հայկական մշակոյթին:
Շաբաթ 17 յունւարին, Ս. Սարգիս Զօրավարի և իր որդու՝ Մարտիրոսի, նաև 14 զինակիցների յիշատակի տօնի առիթով, մատուցւեց հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ Ս. Սարգիս եկեղեցում, պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Սոյն տօնը նաև անւանակոչութեան տօնն է Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու:
«Բարեբախտաբար լաւ լուրերով ենք դիմաւորում յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակը՝ «Րաֆֆի»-ում: Տեղեկացւած եմ կալւածային խնդրի լուծման հնարաւորութեան մասին, ինչը հնարաւոր դարձաւ իրանահայ պատգամաւորի՝ Խանլարեանի, Թեհրանի նահանգապետարանի, եւ Սպորտի ու երիտասարդութեան հարցերով նախարարութեան համատեղ ջանքերի արդիւնքում»: Ողջունելով ներկայ հասարակութեանը ընդգծեց Սայիդ Թաղաւին՝ Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակի առիթով «Րաֆֆի» համալիրում կազմակերպւած տօնական միջոցառմանը:
Սուրբ Սարգսի Տօնի առիթով, ուրբաթ, 15 փետրւար, 2019-ի երեկոյեան ժամը 6։00-ին տեղի ունեցաւ հսկումի արարողութիւն, նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի:
Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակի մեծարման ծրագրերի շարանում, երէկ փետր. 15-ի երեկոյեան Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում կազմակերպւել էր դասախօսական երեկոյ եւ Յովիկ Մինասեանի գրչին պատկանող (Փէյւանդէ խուն գոսասթանի նիսթ) «Արեան կապը անքակտելի է» գրքի շնորհանդէսը:
Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 40-րդ տարեդարձի ծրագրերի շարքում, հինգշաբթի, փետրւարի 7-ին, համայն Իրանում միջոցառումներ էր նախատեսւել Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիների նահատակների յիշատակին:
Ուրբաթ 15 փետրւար 2019-ի առաւօտեան Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յաւարտ Ս. եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ յատուկ հոգեհանգստեան արարողութիւն Արցախի ազատագրական պայքարի եւ յատկապէս Բաքւում եւ Սումգայիթում նահատակւած մեր անմեղ զոհերի հոգիների խաղաղութեան համար։
Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն Իրանի Սիստան-Բալուչեստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչական դատապարտելի արարքի առիթով, որի զոհ գնացին աւելի քան երեք տասնեակ անմեղ զոհեր, հինգշաբթի 14 փետրւար 2019-ին ցաւակցական ու դատապարտութեան հետեւեալ հեռագիրը յղեց երկրի հոգեւոր առաջնորդին՝
Հայ Եկեղեցու տնօրինական եւ անշարժ տօներից է Տեառնընդառաջը, որը կատարւում է միշտ Ս. Ծննդից քառասուն օր յետոյ` փետրւարի14-ին: Սա տօնն է Քառասնօրեայ Գալստեան Քրիստոսի ի Տաճարն, այսինքն Տիրոջ Տաճար ընծայման տօնը: