Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հոգեհանգստեան Արարողութիւն Հանգուցեալ Տ. Մեսրոպ Բ. Պատրիարքի Հոգու Խաղաղութեան Համար


Կիրակի 17 մարտ 2019-ի առաւօտեան, յընթացս Ս. պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց հանդիսաւոր հոգեհանգստեան յատուկ արարողութիւն նորոգ հանգուցեալ Կ. Պոլսոյ Ս. Աթոռի գահակալ Տ. Մեսրոպ Բ. Պատրիարք Մութաֆեանի հոգու խաղաղութեան համար։

Հանգուցեալ Պատրիարքը մեր եկեղեցու արդի ժամանակների արժանաւոր դէմքերից էր, որ վախճանւեց ուրբաթ 8 մարտ 2019-ին, Իստանբուլի Ս. Ամենափրկիչ Ազգային հիւանդանոցում:

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահեց եւ այս առիթով քարոզեց թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։ Իսկ Սրբոց Թարգմանչաց եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահեց եւ քարոզեց Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը։

Հոգեհանգիստից առաջ Առաջնորդ Սրբազան հայրը յաւուր պատշաճի իր քարոզի մէջ անդրադարձաւ երանաշնորհ պատրիարքի կեանքին, շեշտելով որ «Հանգուցեալ Տ. Մեսրոպ Բ. Պատրիարք Մութաֆեանը Պոլսում, Գերմանիայում, Ամերիկայում, Երոսաղէմում և Հռոմում ուսում առած, ամենից տոկուն հաւատք և գիտութիւն ունեցող եկեղեցականներից մէկն էր: Նա իր ամբողջ գիտութիւնը որոշել էր ծառայեցնել ժողովրդին և իր եկեղեցուն և դրանով եղաւ ժողովրդի բարի և անձնդիր հովիւ, որ իր կեանքը նւիրաբերեց իր ժողովրդի հոգևոր ծառայութեան և դաստիարակութեան համար»:

Ապա խօսելով Պատրիարքի բարեգործութիւնների մասին, Սրբազան Հայրն ասաց. «90-ական թւականներին երբ Հայաստանը տնտեսական ծանր պայմաններում էր, մեծ նւիրատւութիւններով օժանդակեց մեր ժողովրդին, Երևանում և Գիւմրիում: Որպէս Աստւածաբան և գիտնական վարդապետ, Պոլսում զարկ տւեց հոգևոր-դաստիարակչական կեանքին: Աշխատեց վերականգնեցնել նախկին Սկիւտարի դպրեվանքը: Իր ջանքերի շնորհիւ վերանորոգւեց Աղթամարի Ս. Խաչ եկեղեցին»:

Յայտնենք նաեւ, որ այս առիթով, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը յանուն Թեհրանի հայոց թեմի, ցաւակցական յատուկ գիր է յղել Կ. Պոլսոյ Ս. Աթոռի Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ Բարձրաշնորհ Տ. Արամ Ս. Արք. Աթէշեանին։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ