Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՀԱՅ ԱԿՈՒՄԲ

Հինգշաբթի 14 մարտ 2019-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան ընկերակցութեամբ Թեմական Խորհրդի ատենապետ պրն. Ռոբերտ Բեգլարեանի եւ Հայ Ակումբի վերականգնումի շտապի ատենապետ պրն. Նորայր Արամեանի այցելեց Հայ Ակումբ վերահասու լինելու, մինչ այդ կատարւած աշխատանքներին։

Հայ Ակումբում Սրբազան հօր եւ իր ընկերակիցներին միացան Հայ Ակումբի վարչութեան նախագահ Տիար Վահէ Գերասիմեանն ու փոխ ատենապետ ճարտարագէտ Էդւարդ Զօհրապեանը։

Սրբազան հայրը իր ընկերակիցներով շրջագայեց Հայ Ակումբում, ուրախութեամբ վերահասու եղաւ տարւած աշխատանքներին եւ մեծապէս գնահատեց շտապի ատենապետն ու վարչութեան անդամները, որոնք համագործակցաբար աշխատանքներին նախանձախնդրօրէն հետեւում են։

Յայտնենք որ վերանորոգութեան, վերանորոգման աշխատանքները մեծ թափով յառաջ են տարւում եւ յոյսով ենք, որ ոչ շատ հեռու ժամանակում Հայ Ակումբը վերստին իր դռները բացելու է մեր համայնքի զաւակների առաջ, որոնք կարօտով այդ օրւան են սպասում։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ