Նկատի ունենալով Թեհրանում կորոնաժահրից առաջացած կարմիր իրավիճակի շարունակումը, Թեմիս հաւատացեալ եւ բարեպաշտ զաւակների ուշադրութեանն ենք յանձնում, որ յառաջիկայ կիրակի 12 Սեպտեմբեր 2021 թ.-ին վերացման Սուրբ Խաչի Սուրբ եւ Անմահ Պատարագը Թեհրանի Ս․ Սարգիս, Սուրբ Աստւածածին, Ս․ Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Թարգմանչաց, Սրբոց Վարդանանց եւ Սուրբ Մինաս եկեղեցիներում կը մատուցւի դռնփակ կարգով։
Այսօր՝ 2 սեպտեմբեր 2021, Արցախի անկախութեան տարեդարձն է. դժբախտաբար Արցախը առաջին անգամ լինելով, յուզումնախառն ապրումներում նշում է իր անկախութեան տարեդարձը: Մայր հայրենիքն էլ կարծես երես է դարձրել Արցախից, բայց մեր ժողովուրդը, իր խիզախութեամբ եւ անօրինակ քաջութեամբ կերտեց ու շարունակում է կերտել իր անկախութիւնը, ամբողջական Ղարաբաղի եւ ամբողջական Հայաստանի տեսիլքով:
Հաւատացեալ մեր ժողովրդի ուշադրութեան ենք յանձնում, որ յառաջիկայ կիրակի սեպտեմբեր 5-ին համաճարակային իրավիճակի բերումով Թեհրանի եկեղեցիներում (Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց, Ս. Գրիգոր լուսաւորիչ, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց եւ Ս. Մինաս) մատուցւելու է Ս. եւ Անմահ Պատարագ՝ դռնփակ կարգով։
Երկուշաբթի, 30 օգոստոս 2021 թւականի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանի բարեկամական եւ քաղաքավարական այցելութիւն ունեցաւ ՀՀ-ում հաւատարմագրւած ԻԻՀ դեսպանութիւն եւ հանդիպեց դեսպան՝ պրն. Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Խոր ցաւով իմացայ մահը դոկտ. Ահմադէ Նուրիզադէի արեւելագէտ, հայագէտ, հայ գրականութեան մասնագէտ, թարգմանիչ եւ բանաստեղծ:
Նուրիզադէն երեւոյթ էր մեր գրականութեան պատմութեան մէջ, իբրեւ իրանցի խորապէս ուսումնասիրած հայոց լեզուն ու գրականութիւնը: Եղաւ ամուր կամուրջ հայ-իրանական գրականութեան պատմութեան մէջ: Քիչ է թիւը այն մտաւորականների, որոնք իրենց ազգի պատմութեան եւ գրականութեան հետ մէկ տեղ մասնագիտանում են նաեւ հայ գրականութեան մէջ: Նուրիզադէն հայրենասէր եւ հայասէր էր եւ իբրեւ այդպիսի անգնահատելի աշխատանք առաջ տարաւ հայ եւ պարսիկ ժողովուրդների փոխադարձ ծանօթացման եւ բարեկամութեան ամրացման ճամբով:
Թեհրանի Արտակ Մանուկեանի անւան ազգային թանգարանը դարձել է փորձարկման առաջին կենտրոնը Իրանի գիւտարարների թիմի նախագծած սարքի: ԻՌՆԱ-ի համաձայն՝ նրանք, Շւէյցարիայի միջազգային գիւտերի մրցոյթի առաջին փուլում աշխարհի զանազան երկրներից 800 մասնակիցների մէջ յաջողել են Իրանի համար շահել ոսկեայ մեդալ, իրենց պատրաստած սարքի բերումով, որը համարւում է թանգարանների իրերի եւ ձեռագրերի պահպանման ու վերահսկման սարք: Սարքի նպատակն է՝ խելացի դարձնել թանգարանների մոնիտորինգը: Գիւտերի միջազգային առաջին շրջանի մրցոյթը, որը IFIA-ի համաշխարհային ֆեդերացիայի անդամ գիւտարարների յատուկ մրցոյթն է, առցանց ձեւով կազմակերպւել է յուլիս ամսին Ժնեւում, որի ընթացքում Իրանի խմբի անդամներ՝ Մահմուդ Ռեզա Գորջին, Սալար Բասիրին եւ Մարջան Հաջի Ռահիմին իրենց պատրաստած սարքի շնորհիւ Իրանի համար ոսկեայ մեդալ են ապահովել:
Վերջին օրերի ընթացքում Կրթադաստիարակչութեան ընդհանուր կենտրոնի եւ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի հետեւողական աշխատանքների շնորհիւ պատւաստւել են Ազգային դպրոցներում աշխատող՝ ուսուցչական կազմերն ու պաշտօնէութիւնը եւ այս ընթացքը կը շարունակւի մինչեւ կառոյցիս բոլոր աշխատակազմերի պատւաստումը:
Շաբաթ, օգոստոսի 14-ին, Ազգային առաջնորդարանի դահլիճում, Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը, փոխատենապետ Կարինէ Բալըքճեանը, նոյն խորհրդի անդամներ՝ Խաչատուր Խաչատրեանը, Ալենուշ Շահնազարեանը և Մարլէն Աշուղեանը հանդիպում են ունեցել «Մարիամ» հաստատութեան դպրոցների ներկայացուցիչներ` Կարինէ Մարգարեանի, Ֆրէդ Աշուղեանի և Քլարիս Մատթէոսեանի հետ:
Սիրելի Հայրենակիցներ, ցաւօք պիտի տեղեկացնենք Թեհրանի հայ համայնքում կորոնավիրուսի պատճառով մահերի թիւը 135-ի հասաւ։ Իրանական մորդադ ամսւայ ընթացքում՝ համաճարակի հինգերոդ ալիքի ցունամին մեզնից խլեց 19 հայորդու։
Նկատի ունենալով երկրում տիրող համաճարակային ահաւոր իրավիճակը եւ կորոնավիրուսից վարակւածների ու մահւան աճի արձանագրումը, Թեմիս հաւատացեալ եւ բարեպաշտ զաւակների ուշադրութեանն ենք յանձնում, որ երկու շաբաթ եկեղեցիներում բացառւում է նաեւ դռնփակ կարգով Կիրակնամտի եւ Կիրակնօրեայ Պատարագների արարողութիւնները։