Չորեքշաբթի՝ թւականիս սեպտեմբերի 22-ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում, Կրթական խորհրդի հրաւէրով, Սրբազան Հօր առաջարկով կազմակերպւեց հանդիպում Թեհրանի հայոց դպրոցների տեսուչ-ուհիների և փոխտեսուչ-ուհիների հետ:
Հանդիպմանը ներկայ էին Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը, Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը և Թեմական խորհրդում Կրթական խորհրդի կապ՝ Աշոտ Սինանեանը:
ԿԽ ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը խորհրդի անունից ողջոյնի և շնորհակալական խօսքեր յղեց ներկաներին նշելով, որ այս կարևոր և անմիջական հանդիպումը, նոր ուսումնական տարւան ընդառաջ կազմակերպւել է Սրբազան Հօր առաջարկով և պատգամով:
Կիրակի թւականիս սեպտեմբերի 26-ին, Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Խորհրդի ատենադպիր՝ Վահէ Թարոյեանի եւ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանի այցելել են Երկրի Ընդհանուր Դատախազութիւն եւ հանդիպում են ունեցել Գլխաւոր Դատախազի առաջին տեղակալ՝ Հոջաթոլիսլամ Սէյէդ Մոհսէն Մուսաւիի հետ։
Շաբաթ 25 սեպտեմբեր 2021 թ.-ին, նախագաութեամբ թեմիս Բարեխնամ Առաջնորդ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի Ս․ Գէորգ եկեղեցում տեղի ունեցաւ Ս․ Գէորգ Զօրավարի յիշատակութեան եւ նոյնանուն եկեղեցու անւանակոչութեան տօնը։
Երկուշաբթի, 2021 թւականի սեպտեմբերի 20-ին, Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը, ընկերակցութեամբ Խորհրդի անդամ՝ Ռաֆիկ Մելիքսէթեանի, Հայ Համալս. Ընդհ. Միութեան կենտրոնատեղիում հանդիպում են ունեցել Միութեան վարչութեան ներկայացուցիչների հետ:
Չորեքշաբթի, 22 սեպտեմբեր 2021 թւականին «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանում, Պաշտպանութեան սրբազան շաբաթւայ առիթով տեղի ունեցաւ Իրանահայ նահատակներին նւիրւած միջոցառում, հիւրընկալութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի եւ Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանի եւ խորհրդի ատենադպիր՝ Վահէ Թարոյեանի եւ նոյն խորհրդի անդամ՝ Ռաֆիկ Մելիքսէթեանի ու ներկայութեամբ Գլխաւոր դատախազի առաջին տեղակալ՝ Հոջաթոլիսլամ Սէյեդ Մոհսէն Մուսաւիի, Զօրավար՝ Դաւուդ Ղիասի Ռադի, Քաղխորհրդի շինարարական յանձնաժողովի նախագահ՝ Հոջաթոլիսլամ Սէյեդ Մոհամմադ Աղա Միրի եւ Մշակոյթի եւ իսլամական առաջնորդութեան նախարարութեան փոքրամասնութիւնների կրօնների վարչութեան ներկայացուցիչների:
Կրթական խորհուրդը նոր ուսումնական՝ 2021-2022 տարւան ընդառաջ, դպրոցներում LMS համակարգի աշխատանքը աւելի արդիւնաւէտ իրականացւելու է նպատակով երկուշաբթի՝ սեպտեմբերի 20–ին, «Շանթ Մարիամեան» դպրոցում կազմակերպել էր հերթական տեղեկատւական դասընթացը դպրոցների փոխտեսուչների, ադմինիստրատորների և ուսուցիչների համար: Կրթական խորհրդից հանդիպմանը ներկայ էին՝ ԿԽ ատենապետ` Ալֆրէդ Կարապետեանը և փոխատենապետ՝ Կարինէ Բալըքչեանը:
Շաբաթ՝ թւականիս սեպտեմբերի 18-ին, Ազգային առաջնորդարանի շրջափակում, Կրթական խորհրդի հրաւէրով, Սրբազան Հօր առաջարկով կազմակերպւեց հանդիպում Թեհրանի հայոց դպրոցների ուսուցիչների հետ:
Հանդիպմանը ներկայ էին Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը, Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը և Թեմական խորհրդում Կ.Խ.-ի կապ՝ Աշոտ Սինանեանը:
Մեր համայնքի սիրելի ժողովուրդին յայտնում ենք, որ այսուհետ, յետ մահու բոլոր արարողութիւնները (եօթօրէքի, քառասունքի եւ տարելիցի եւ այլն) կը կատարւեն հինգշաբթի եւ ուրբաթ օրերի ընթացքում հերթապահ քահանաների միջոցով։ Նշելի է շաբաթւայ ընթացքին բացառւում է որեւէ արարողութիւն, ի բացառեալ թաղման կարգից։
Ցաւօք վերջին օրերի ընթացքում տեղեկանում ենք, որ Իրանահայ մեր հայորդիները իրենց գաղութում կատարւած սուրբ պսակի եւ մկրտութեան արարողութիւնը անտեսելով, Հայրենիք կատարած այցելութիւնների ժամանակ կրկնակի պսակ եւ մկրտութիւն են կատարել տալիս, երեւոյթ, որ ոչ միայն մերժելի է այլ նաեւ հակառակ է Աւետարանական ուսուցումներին․ Այդ իսկ պատճառով Պօղոս առաքեալը ասում է․ «Մէկ Աստւած կայ, մէկ հաւատք եւ մէկ մկրտութիւն»։
Կիրակի՝ 19 սեպտեմբեր 2021 թ.-ի առաւօտեան, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. պատարագի, տեղի ունեցաւ հանրապետական մաղթանք Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի առիթով:
Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահում էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: