Կիրակի, 18 յուլիս 2021 թւականին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան Արտակարգ և Լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանին, որ եկած էր յատուկ շնորհակալութիւն յայտնելու Սրբազան Հօր իր թոռնիկի մկրտութեան արարողութիւնը նախագահելու եւ կատարելու համար:
Հայոց առաքելական Սուրբ եկեղեցին, Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութիւնը այս տարի տօնակատարեց յուլիսի 11-ին, բայց ցաւօք, Թեհրանում համաճարակային սահմանափակումների պատճառով, բոլոր եկեղեցիներում տօնական Սուրբ եւ անմահ պատարագը մատուցւեց դռնփակ կարգով։ Անշուշտ եկեղեցասէր ու բարեսէր ժողովուրդն անմասն չմնաց Սուրբ եւ անմահ պատարագի արարողութիւնից: Արարողութիւնը եկեղեցիների ինստագրամային էջերով մատուցւեց հանրութեանը։
2021 թւականի յուլիսի 10-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, ԻԻ խորհրդարանի Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան Պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին: Պրն. Արա Շահվերդեանը Սրբազան Հօրը զեկուցեց Հայաստան, Վրաստան եւ Բելառուս կատարած իր ճամբորդութեան մասին, այնուհետ միասին խօսեցին գաղութի կեանքը յուզող հարցերի վերաբերեալ: Մէկ ժամ տեւող հանդիպումը անցաւ շատ մտերմիկ եւ անկեղծ մթնոլորտում:
2021 թւականի յուլիսի 7-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, ԻԻ խորհրդարանի Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան նախկին պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին, որ այս օրերին Թեհրան էր ժամանել:
Այսու յարգոյ պատգամաւորներին հրաւիրում ենք մասնակցելու Պատգամաւորական ժողովին՝ թւականիս երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ յուլիսի 13-ին, 14-ին, 15-ին եւ 17-ին, երեկոյեան ժամը 6:00-ին, «Արարատ» մարզաւանում:
Շաբաթ, թւականիս յուլիս 3-ի առաւօտեան, Թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Տ․ Սեպուհ Սրբազան Արք․ Սարգսեանի նախագահութեամբ` Կրօնական խորհուրդը, մասնակցութեամբ քահանայ հայրերի եւ քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանի, գումարեց իր հերթական նիստը Ազգային առաջնորդարանի դահլիճում։
Ուրբաթ, յուլիսի 2-ի առաւօտեան, Սարդարապատ քաղաքամասում գտնւող «Սահակեան» ազգային բարեսիրական կենտրոնում, Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ձեռամբ մեկնարկը տրւեց հանրակացարանային համալիրի երկրորդ եւ երրորդ յարկաբաժինների շահագործմանը:
Յառաջիկայ ամսւայ ընթացքին բոլորւելու է Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի երկամեայ գործունէութեան ժամանակաշրջանը, այդ իսկ առիթով խորհուրդս խորհրդակցական հանդիպումներ է կազմակերպում կառոյցիս մարմինների անձնակազմերի հետ, երախտագիտութիւն յայտնելու իրենց երկամեայ գործունէութեան համար, միեւնոյն ժամանակ ուկնդրելու նրանց հարցերն ու խնդիրներն, ապագայում առաւել արդիւնաւէտ գործունէութիւն ծաւալելու նպատակով։
Կիրակի 27 յունիս 2021-ին յընթացս Ս. եւ անմահ պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց Հայրապետական Մաղթանք, Ս. Աթոռիւս գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ընտրութեան եւ օծման քսանվեցերրորդ տարեդարձի առիթով:
Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհուրդը անցնող տարւայ ընթացքում չնայած կորոնայի համաճարակին, այնուամենայնիւ իր աշխատանքներն է իրականացրել զանազան ոլորտներում: Կատարւած աշխատանքների մասին համայնքին իրազեկելու նպատակով հարցազրոյց ենք ունեցել Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանի եւ ատենադպիր՝ Մելինդա Քեարիմ Մասիհիի հետ: