Երկուշաբթի՝ օգոստոսի 10-ին Կրթական խորհրդի դիւանը հանդիպեց «Թունեան- Թովմասեան» դպրոցի տեսչուհի՝ Սաթօ Խաչատրեանի, փոխտեսչուհիներ՝ Արսինէ Բոնիադեանի և Արսինէ Խաչատրեանի հետ: Հանդիպման ընթացքում հիմնականում խօսւեց թոշակների գանձման ընթացքի, դասաբաշխման և շինարարական հարցերի վերաբերեալ, քննարկւեցին դպրոցում առկայ խնդիրները և դրանց լուծման արդիւնաւէտ տարբերակները:
Լիբանանի մայրաքաղաք Բէյրութի նաւահանգիստում տեղի ունեցած աղէտալի պայթումի պատճառած մարդկային կորուստների եւ աւերածութեան ողբերգութեան մեծ մասշտաբը խոցել է իւրաքանչիւրիս սիրտը եւ միասնականութեան հրաւիրել բոլորիս՝ զօրակցելու եւ ստանձնելու պարտքի եւ պարտաւորութեան բաժինը, աղէտեալների վիշտը ամոքելու աշխատանքում։
2020 թւականը պատմական է կորոնավիրուսի համաճարակի բերումով, կորոնաժահրի պատճառով ժամանակաւորապէս փակւեցին բոլոր թանգարանների դռները եւ ամիսներ անց յատուկ նկատառումներով, պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները թանգարանները վերսկսեցին իրենց աշխատանքները:
Չորեքշաբթի, թւականիս օգոստոսի 5-ին, «Արտակ Մանուկեան» թանգարանում տեղի ունեցաւ, իրանահայ գեղանկարիչ հանգուցեալ՝ Յակոբ Վարդանեանի նկարների ցուցահանդէսի բացման արարողութիւնը։
Երկուշաբթի օգոստոսի 10-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց, «Շիմիդոռ» ընկերութեան սեփականատէր՝ պրն. Հենրիկ Տէր Ղուկասեանին. Սոյն հանդիպման միացաւ նաեւ «Յակոբեան» ընկերութեան սեփականատէր՝ պրն. Սմբատ Յակոբեանը:
Թւականիս, երեքշաբթի օգոստոսի 4-ին Ազգային առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ Կրթական խորհրդի հերթական 29-րդ նիստը, որի օրակարգի առաջին կէտը վերաբերւում էր մանկապարտէզների գործելակերպի որոշ կէտերի փոփոխութեանը: Այդ իսկ պատճառով Կ.Խ. անդամները հանդիպեցին Մանկապարտէզների գործելակերպը վերանայող յանձնախմբի հետ, որի անդամներն են՝ Սօֆի Ջաղարբէկեանը և Շաքէ Աւետեանը: Յանձնախումբը իր աշխատանքը սկսել էր դեռ նախորդ Կրթական խորհրդի օրօք: Հանդիպմանը ներկայ էր նաև ժամանակի Կ.Խ. անդամ, յանձնախմբի և մանկապարտէզների կապ՝ Մելինէ Բադալը:
9 օգոստոս 2020 թւականի կէսօրին Թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանի, ցաւակցական յատուկ այցելութիւն ունեցան Լիբանանի դեսպանատուն, որտեղ հանդիպեցին դեսպան՝ Հասան Մուհամմադ Աբբասին յայտնելով իր եւ իր ժողովականութեան ու ողջ ժողովրդի խորազգաց ցաւակցականներն ու վշտակցութիւնները, յայտնելով միաժամանակ հայ համայնքի զօրակցութիւնը Լիբանանին:
Կիրակի 9 օգոստոս 2020 թւականի առաւօտեան, Թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի տնօրինումով Թեմիս բոլոր եկեղեցիներում մատուցւեց Ս. եւ Անմահ պատարագ, որի աւարտին տեղի ունեցաւ նաեւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Բէյրութի նաւահանգիստում աւերիչ պայթիւնի հետեւանքով զոհ գնացած նահատակների յատկապէս հայորդիների հոգիների խաղաղութեան համար:
Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում արարողութիւնը նախագահում էր Առաջնորդ Սրբազան Հայրը եւ պատարագիչն էր Արժ. Տ. Սահակ Քհնյ. Խոսրովեանը։
Լիբանանի մայրաքաղաք Բէյրութի նաւահանգստային գօտում թւականիս օգոստոսի 4-ին տեղի ունեցած յուժկու եւ աւերիչ պայթիւնի սահմռկեցուցիչ աղէտի լուրը ցնցիչ էր համայն աշխարհի եւ ի մասնաւորի աշխարհասփիւռ հայ ժողովրդի համար։ Աղէտ՝ որը մարդկային կորուստներ եւ լայնածաւալ աւերածութիւններ պատճառեց Լիբանանի բնակիչներին այդ թւում նաեւ տեղի հայ համայնքին։
Սրտի խոր կսկիծով տեղեկացանք Լիբանանի մայրաքաղաք Բէյրութի նաւահանգիստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած յուժկու եւ աւերիչ պայթիւնի հետեւանքով առաջացած ցաւալի աղէտի մասին, որը իր ուժգնութեամբ արձանագրեց զոհեր, վիրաւորներ եւ լայնածաւալ աւերներ, որից անմասն չի մնացել նաեւ Լիբանանի հայ համայնքը։
Արդ Թեհրանահայ համայնքի վշտակցութիւն եւ զօրակցութիւնը յայտնելով, սոյն գրով կոչ ենք անում մեր սիրելի հայրենակիցներին, որ ինչպէս միշտ բարեսիրական ու մարդասիրական աշխատանքին լծւելով, ակտիւօրէն իրենց անվերապահ մասնակցութիւնը բերեն՝ աղէտից տուժած Լիբանանի հայ համայնքին օժանդակութիւն տրամադրելու նւիրահաւաքին։
Սրտի դառն կսկիծով ականջալուր եւ ականատես եղանք սահմռկեցուցիչ այն լուրին, որով հաղորդւում էր Պէյրութի նաւահանգիստում տեղի ունեցած ահաւոր պայթումի մասին, որի զոհ գնացին հարիւրից աւելի անմեղ զոհեր, չորս հազարից աւելի վիրաւորներ եւ տասնեակ կորածներ։
Մարդկային զոհերի կողքին մեծապէս վնասներ են կրել բազմաթիւ շէնքեր, տուներ, եկեղեցիներ, դպրոցներ, հիւանդանոցներ, խանութներ եւ գործատեղիներ։