Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը երեքշաբթի թւականիս սեպտեմբերի 29-ի երեկոյեան, Ազգային Առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ համայնքիս աշխատող միութիւնների նախագահների հետ։
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ ՈՒ ԱՐՑԱԽԻ ՀԶՕՐԱՑՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԻՒՐԱՔԱՆՉԻՒՐ ՀԱՅՈՒ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՐՏԱՒՈՐՈՒԹԻՒՆՆ Է
Վերջին երկու օրերու ընթացքին Ազրպէյճանի կողմէ Արցախի վրայ կատարուած զինուորական յարձակումը ողջ հայութիւնը կը հրաւիրէ իր ամբողջական զօրակցութիւնը յայտնելու հայոց բանակին, Արցախին ու Հայաստանին։ Խոր գոհունակութեամբ կ'ուզենք հաստատել, թէ հայոց բանակը ամուր վճռակամութեամբ կը շարունակէ հակադարձել Ազրպէյճանի յարձակումներուն։
Կիրակի 27 սեպտեմբերի առաւօտեան, Թեհրանի բոլոր եկեղեցիներում յընթացս Սուրբ եւ Անմահ Պատարագի յիշատակւեց Հայոց Խաչի Տօնը, Վարագայ Խաչը։ Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում Կրօնական արարողութեանը նախագահում էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը։ Պատարագիչն էր Արժ․ Տ․ Սարգիս Քհնյ․ Խոսրովեանը։
Հինգշաբթի՝ թւականիս սեպտեմբերի 24-ի երեկոյեան, Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, կատարւեց համաճարակի վերացման, հիւանդների բժշկութեան եւ աշխարհի խաղաղութեան համար, հսկումի եւ խոկումի արարողութիւն։ Արարողութեանը ներկայ էին քահանայից եւ սարկաւագաց դասը, Սրբ․Թարգմանչաց Եկեղեցու խորհուրդը եւ սակաւաթիւ հաւատացեալներ։
Կրթական խորհուրդը դպրոցներում LMS համակարգի աշխատանքը աւելի արագ և արդիւնաւէտ իրականացւելու է նպատակով երկուշաբթի՝ սեպտեմբերի 21–ին, «Շանթ Մարիամեան» դպրոցում կազմակերպել էր հերթական տեղեկատւական դասընթացը դպրոցների ադմինիստրատորների և ուսուցիչների համար: Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը ներկաներին ողջունելուց յետոյ, կրկին անդրադարձաւ խորհրդի այն յստակ դիրքորոշմանը, որը վերաբերւում է դպրոցներում առցանց դասաւանդմանը:
Սեպտեմբերի 22-ին (մեհրի 1), հայոց ազգային մանկապարտէզներում ղօղանջեց նոր ուսումնական վերամուտի մեկնարկի զանգը: Վերամուտի առիթով մանկապարտէզներ էին այցելել Կրթական խորհրդի անդամներ և քահանահայրեր, որոնք իրենց բարեմաղթանքի խօսքը յղեցին աշակերտութեանն ու մանկապարտէզների պաշտօնեաներին:
Թւականիս սեպտեմբերի 22-ին՝ երկուշաբթի երեկոյեան Թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ՀՀ անկախութեան 29-րդ տարեդարձի առիթով ընկերակցութեամբ Պատգամաւորական ժողովի եւ Կրօնական ու Թեմական խորհրդների ներկայացուցիչների այցելեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւն:
2020 թւականը պատմութեան մէջ յիշւելու է որպէս համաճարակի տարի, որ պատճառ եղաւ անսպասելի եւ անակնկալ երեւոյթների գոյաւորման, որով եւ աշխարհի խաղաղութիւնը վրդովւեց, անկարգութիւնը խորացաւ, մարդկութիւնը ինքն իրենից հեռացաւ, աւելի ճիշդ օտարացաւ եւ ամէն մարդ միայն կորոնա վարակի մասին սկսաւ խօսել, փիլիսոփայել, գուշակութիւններ կատարել եւ ի վերայ այսր ամենայնի մեծ յոյսով սպասել է ինչ որ ելքի։
Կիրակի, թւականիս 20 Սեպտեմբերի առաւօտեան յընթացաս Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք, Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 29 ամեակի առիթով։
Արարողութեանը նախագահում էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը։
Քսաներորդ դարը հայ եկեղեցու տօնացոյցում մի քանի տօներ աւելացրեց. տօներ, որոնցից իւրաքանչիւրը ազգի նահատակութեան, յարութեան եւ վերստին ծննդեան խորախորհուրդ նշանակութեամբ, հայու ազգային եւ հոգեւոր կեանքում նոր ակօսներ բացաւ։