Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԺՈՂՈՎԻՆ

Միջին Արեւելքի Եկեղեցիների Խորհրդի Գործադիր վարչութիւնը իր արտահերթ ժողովը գումարեց Մարոնիթ եկեղեցու պատրիարքարանի մէջ հիւրընկալութեամբ համանուն եկեղեցու կարդինալ-պատրիարք Նորին սրբութիւն Բըշարա Րաի պատրիարքի, ուրբաթ 18 սեպտեմբեր 2020-ին։

Եկեղեցական չորս ընտանիքներից բաղկացած այս կազմակերպութիւնը շրջանային եկեղեցական մարմին է, որին անդամակցում է նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը իբրեւ Արեւելեան Ուղղափառ Եկեղեցու անդամ։ Գործադիր վարչութեան, Մեծի Տանն Կիլիկոյ կաթողիկոսութիւնը, մասնակցում է երկու անդամներով՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Առաջնորդ Թեհրանի Հայոց Թեմի եւ Դկտ. Ժան Սալմանեան որոնք իբրեւ մնայուն անդամներ մասնակցեցին սոյն ժողովին. Սեպուհ Սրբազանը առցանցով իսկ Դկտ. Սալմանեանը անձամբ։

Ժողովը աղօթքով սկսաւ իր աշխատանքները. Աւետարանի ընթերցումից յետոյ Րաի պատրիարքը կատարեց օրւայ Աւետարանի խորհրդածութեան պահը, որի թեման վերցրել են փոթորկալից ծովի խաղաղեցման դրւագից։ «Այսօրւայ աշխարհը որպէս նաւակ ալեկոծ ծովու խորքում է յայտնւած, ասաց պատրիարքը, եւ մենք պէտք չէ վախնանք երբ Քրիստոս մեզ հետ է»։ Այնուհետ պատրիարքը կարեւորութեամբ շեշտեց հաւատքով զօրանալու անհրաժեշտութիւնը, որպէսզի կարենանք յաղթահարել ամէն տեսակ փոթորիկ եւ խոչընդոտ։

Այնուհետ ժողովը սկսաւ իր աշխատանքներին, նախ ընդհանուր քարտուղարը բացատրեց թէ ինչո՞ւ արտահերթ է այս ժողովը եւ ապա ներկայացրեց իր տեղեկագիրը, իսկ նիւթականի պատասխանատուն ներկայացրեց իր նիւթականի համապարփակ տեղեկագիրը։

Կէսօրւայ ճաշից յետոյ ժողովականները քննարկեցին ներկայացւած երկու տեղեկագիրները եւ կատարեցին շինիչ եւ կարեւոր մատնանշումներ եւ թելադրութիւններ։

Այնուհետ ժողովը դռնփակ նիստով ընտրեց նոր ընդհանուր քարտուղար յանձինս Դկտ. Միշէլ Ապասին Յոյն Ուղղափառ Եկեղեցուց եւ կաթոլիկ ընտանիքից էլ օգնական ընդհանուր քարտուղար։ Ժողովը վերահաստատեց Գործադիր Վարչութեան միաւորներն ու պաշտօնեաները մինչեւ յառաջիկայ 12րդ ընդհանուր ժողովը։

Յայտնենք նաեւ որ Միջին Արեւելքի Եկեղեցիների Խորհուրդի պատւոյ նախագահներից է Մեծի Տանն Կիլիկիոյ գահակալ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. կաթողիկոսը, որպէս հիմնադիրներից մէկը այդ կազմակերպութեան։

ԹՂԹԱԿԻՑ

19 Սեպտեմբեր 2020

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ