Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Աղօթք` աշխարհի խաղաղութեան, հիւանդների բժշկութեան եւ ժողովրդի կեանքի առաւել պայծառացման համար

Հինգշաբթի, թւականիս սեպտեմբերի 17-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Զէյթուն քաղաքամասի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում տեղի ունեցաւ հսկումի արարողութիւն Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի նախագահութեամբ, համաճարակի վերացման, հիւանդների բժշկութեան ու ժողովրդի խաղաղութեան համար։

Արարողութեանը ներկայ էին քահանայից դասը, Հայ․ Աւետարանական Եկեղեցու Հոգեւոր Հովիւ՝ Վեր․ Պատւելի Սերգէյ Շահվերդեանը եւ Ս․ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհուրդը եւ քիչ թւով հաւատացեալներ։

Յաւարտ հսկումի, Սրբազան Հայրը բնաբան առնելով 27-րդ Սաղմոսը, ուր Սաղմոսերգու Դաւիթ Մարգարէն ասում է․ «Տէրն է իմ լոյսն ու փրկութիւնը, ումից պիտի վախենամ ես․ Տէրն է կեանքիս ապաւէնը, ումից պիտի դողամ ես», ակնարկեց այն իրողութեան, որ երբ Մարդ իր կեանքի ամենադժւարին պահերին զգում է իրեն տիրութիւն անող որեւէ մէկի ներկայութիւնը իրեն ապահով է զգում։

Սրբազան Հայրը շարունակելով իր խօսքը յաւելեց․«Դաւիթ մարգարէն իր կեանքի ընթացքին բազմիցս հալածանքի ենթարկւեց, բայց քանի որ, իր յոյսը դրել էր Աստծու վրայ իր խաղաղութիւնը չկորցրեց»։ Ապա Սրբազան Հայրը շեշտելով աղօթքի եւ սաղմոսերգութեան կարեւորութեան, ասաց՝ Սաղմոսները յոյս եւ խաղաղութիւն պարգեւող աղօթքների են, որ այս դժւարին ու տագնապալի օրերին մարդուն դէպի Աստւած ուղղորդելով խաղաղութիւն են պարգեւում ։

Սրբազան Հայրը հաստատեց, որ մարդը կարիք ունի Աստծու Լոյսին որ մարդուն առաջնորդում է առ Աստւած եւ երբ Լոյսի մէջ է լինում, ունենում է երկնառաք խաղաղութիւն, որի համար իսկ ծնւեց Քրիստոս որ մարդկանց խաղաղութիւն պարգեւի։

Ի վերջոյ Առաջնորդ Սրբազան Հայրը, յոյս յայտնեց մեզ համար տառապած եւ յարուցեալ Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսին յուսալով կյաղթենք համաճարակից յառաջացած դժւարութիւններին։

Սրբազանը Հայրը եզրակացնելով իր խօսքը ասաց․ «Աղօթենք աշխարհի խաղաղութեան, հիւանդների բժշկութեան եւ մեր ժողովրդի կեանքի առաւել պայծառացման համար»։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ