Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Երիտասարդ հոգեւորականների հանդիպում Ազգային առաջնորդարանում

Թւականիս 28 յուլիսին՝ երեքշաբթի առաւօտեան Ազգային Առաջնորդարանի դահլիճում, միջկրօնական յարաբերութիւնների բնագաւառում, միատեղ համագործակցութեան ընդլայման նպատակով, տեղի ունեցաւ հանդիպում, «Մոջիր» մշակութային եւ քարոզչական միութեան Նախագահ՝ Հոջթ․ Համէդ Սամի Անարսթանիի եւ ընկերկցող պատւիրակութեան եւ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․ Սեպուհ․ Ս․ Արք․ Սարգսեանի կողմից նշանակւած ներկայացուցիչներ՝ Արժ․ Տիարք՝ Գրիգորիս Քահանայ Ներսէսեանսի եւ Արիստակէս Քահանայ Շահմիրեանի միջեւ։

Հանդիպման հիմնական նպատակն էր, երկրում գործող կրօնների ու երիտասարդների յարաբերութեան սերտացումն ու բոլոր կրօններին հետեւող հաւատացեալների մէջ հոգեւոր ու կրօնական գիտակցութեան զարգացումը։

Պատւիրակութեան պատասխանատու՝ Հոջթ․ Համէդ Սամի Անարսթանին կարեւորելով երկրում հաւատքի նկատմամբ անուշադրութեան աճը, եւ Աստւածային կրօնների երիտսասրդների սրտակցութեան զարգացման նպատակով ներայացրեց իր առաջարկները։

Քահանայ հայրերը եւս իրենց հերթին, ներկաներին փոխանցելով Առաջնորդ Սրբազան Հօր ողջոյններն ու գնահատանքի խօսքը, յոյս յայտնեցին Սրբազան Հօր տնօրինումով ու հաստատմբ, երկրում ահմանւած հնարաւորութիւններ համաձայն, կընձեռւի պատշաճ համագործակցութիւն։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com