2020 թւականի յուլիսի 25-ի առաւօտեան , Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, ԻԻ խորհրդարանի 11-րդ շրջանի Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան Պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին, որ շաբաթական հերթականութեամբ այցելում է Սրբազան Հօր:
Պրն. Շահվերդեանը ընդհանուր կէտերով զեկուցեց իր գնահատելի աշխատանքների եւ իր գործակիցների հետ բարւոք յարաբերութիւնների մասին:
Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց իր տարած այս աշխատանքը եւ ընդհանուր խօսակցութեան մէջ միասին զրուցեցին Իրան եւ հարեւան երկրների յարաբերութեան եւ տարածաշրջանում Իրանի ունեցած կարեւոր դերի մասին:
Այս առիթով յայտնենք, որ Ազգային առաջնորդարանի պաշտօնէութիւնը յատուկ ծաղկեփնջով ողջունեց պրն. Շահվերդեանին, իրեն մաղթելով ազգաշէն գործունէութիւն:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ
View the embedded image gallery online at:
http://www.tehranprelacy.com/news-am/9-content-hy/news-hy/3085-2020072502#sigProId4da36e23fe