Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ցաւակցական այցելութիւն Լիբանանի դեսպանութիւն

9 օգոստոս 2020 թւականի կէսօրին Թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանի, ցաւակցական յատուկ այցելութիւն ունեցան Լիբանանի դեսպանատուն, որտեղ հանդիպեցին դեսպան՝ Հասան Մուհամմադ Աբբասին յայտնելով իր եւ իր ժողովականութեան ու ողջ ժողովրդի խորազգաց ցաւակցականներն ու վշտակցութիւնները, յայտնելով միաժամանակ հայ համայնքի զօրակցութիւնը Լիբանանին:

Պրն. Դեսպանը յատուկ շնորհակալութին յայտնեց այցելութեան համար այնուհետեւ խօսւեց հայ համայնքի դերակատարութեան մասին եւ ընդհանրապէս հայ ժողովրդի կապւածութեան Լիբանանեան հայրենիքին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ