Շաբաթ, 17 ապրիլ 2021 թւականի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ապրիլ 24-ի Կենտրոնական յանձնախմբի ատենապետ՝ Ալեքս Կարապետեանին եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կապ Հարմիկ Աւետեանին:
Ուրբաթ՝ թւականիս ապրիլի 16-ին Ս. Սարգիս մայր եկեղեցու շրջափակում տեղակայւած Հայոց Ցեղասպանութեան նահատակների յուշարձանին կից ամրացւեց Հայոց Ցեղասպանութեան 106-ամեակի պաստառը, որի կենտրոնում պատկերւած է Շուշիի ռմբակոծւած Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր եկեղեցու պատկերը: Պաստառը իր ամբողջութեամբ ներկայացնում է ցայսօր նոյնը մնացած թուրքի անփոփոխ ձեռագիրը։
Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը երեքշաբթի թւականիս ապրիլի 13-ին անակնկալ կերպով այցելեց Ա. Աւետիսեան ազգային բուժարան: Հանդիպման ընթացքում Պատգամաւորը մօտից ծանօթացաւ բուժարանի առկայ հարցերին ու խնդիրներն: Պրն. Շահվերդեանը ողջունելով ու յատուկ գնահատանքի արժանացնելով, բուժաշխատողների համաճարակի ժամանակաշրջանում կրած աշխատանքները՝ կարեւորեց համայնքի եւ բոլոր քաղաքացիների կողմից հակահամավարակային օրէնքների գործադրումը:
Նկատի ունենալով երկրում տիրող համաճարակային ահաւոր իրավիճակը եւ կորոնավիրուսից վարակւածների ու մահւան աճի արձանագրումը, Թեմիս հաւատացեալ եւ բարեպաշտ զաւակների ուշադրութեանն ենք յանձնում, ցնոր տնօրինում միայն Թեհրանի երեք եկեղեցիներում (Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր լուսաւորիչ) մատուցւելիք Ս. եւ անմահ Պատարագները կանցկացւեն դռնփակ՝ առանց հաւատացեալների մասնակցութեան։
Թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Ռամազանի ծոմապահութեան առիթով շնորհաւորական նամակներ է յղել՝ Իրանի Իսլ. Յեղափոխութեան առաջնորդ Այաթօլլահ Խամենէիին, Իրանի Իսլ. Հ. նախագահ դոկտ. Ռոհանիին, Ի. Իս. Հ. Խորհրդարանի նախագահ դոկտ. Ղալիբաֆին եւ Դատական ուժի ատենապետ Այաթօլլահ Ռաիսիին եւ նախարարներին ու վարչակարգի այլ պաշտօնեաներին:
Իրանի Իսլամական Հանրապետութիւնը մի երկիր է, որի սահմաններում՝ գտնւում են հարիւրաւոր պատմական հայկական եկեղեցիներ, որոնցից մի քանիսը վերակառուցւելով եւ յատուկ խնամքով, Մշակութային ժառանգութեան կազմակերպութեան կողմից` դառել են պատմամշակութային փայլուն գոհարներ։ Այդ սուրբ վայրերից մէկը, Ս. Թադէոս առաքեալի շիրիմի վրայ խոյացած Ս. Թադէի վանքն է: Այդ իսկ առիթով Իրանի փոստի ազգային ընկերութեան կողմից իրանական 1399 թւականին թողարկւեց վանքին նւիրւած մի նամականիշ:
Նկատի ունենալով երկրում տիրող կորոնավիրուս համաճարակից գոյացած առողջապահական ճգնաժամային իրավիճակը եւ այդ բերումով Ազգային առաջնորդարանի պաշտօնէութեան աշխատանքային ժամերի սահմանափակումը, որոշում ընդունւեց դիմողների թիւը նւազեցնելու նպատակով, բոլոր ծառայութիւնները հնարաւորինս կատարել հեռակայ կարգով, ուստի անհրաժե’շտ է ընդունելութեան ժամ ապահովելու եւ նախնական համադրումներ կատարելու համար կապւել՝ 88901634-36 հեռախօսահամարներով:
Նկատի ունենալով երկրում տիրող համաճարակային ահաւոր իրավիճակը եւ կորոնավիրուսից վարակւածների ու մահւան աճի արձանագրումը, Թեմիս հաւատացեալ եւ բարեպաշտ զաւակների ուշադրութեանն ենք յանձնում, կրօնական արարողութիւններին՝ մկրտութիւն, պսակ, հոգեհանգիստ եւ պատարագներին հնարաւորինս մասնակցել նւազագոյն թւով եւ անմիջական հարազատներով, անշուշտ նկատի առնելով առողջապահական բոլոր թելադրանքները (դիմակ կրելը եւ ընկերային հեռաւորութեան պահպանումը) արարողութեան ողջ ընթացքին։
Ամէն անգամ երբ գրիչը ձեռքս առած ուզում եմ մօր մասին ինչ որ բան գրել, դժւարանում եմ մի բան գրել, ոչ թէ որովհետեւ գրելիք չկայ կամ չեմ կարող գրել այլ պարզապէս նրա համար, որ այնքան բան կայ գրելիք մօր, մօր տիպարի եւ մայրութեան նւիրական գաղափարի մասին, որ չգիտես որտեղից սկսել եւ որտեղ վերջակէտ դնես։ Այո՛, մայրութեան խորհուրդը անսահման է եւ անհուն եւ մենք հունաւոր էակներս դժւարանում ենք բառերով, թանձրացեալ ձեւով այն արտայայտել։
Երեքշաբթի, ապրիլի 6-ի կէսօրին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամ եւ Հայոց Ցեղասպանութեան 106-ամեակի ոգեկոչման յանձնախմբի հետ կապ՝ Հարմիկ Աւետեանը եւ նոյն յանձնախմբի նախագահ՝ Ալէքս Կարապետեանը հանդիպեցին Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանին: