Հինգշաբթի թւականիս նոյեմբերի 25-ին, «Ա.Մանուկեան» թանգարանի տնօրէնուհի Ալիս Շահմուրադեանը եւ աշխատակցուհի Սէրինէ Ռոստամլուն ընկերակցութեամբ Թեմական Խորհրդի անդամ եւ Թանգարանի կապ Ռաֆիկ Մելիքսէթեանի այցելեցին Թեհրանի գեղարւեստի ֆակուլտետի ճարտարապետութեան շրջանաւարտ Արամազդ Նազարեանի բնակարան եւ մտերմիկ զրոյց ունեցան տէր և տկն. Նազարեանների հետ։
Չորեքշաբթի թւականիս նոյեմբերի 24-ի երեկոյեան նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ ճրտպ. Նորայր Արամեանի Ս. Սարգիս եկեղեցում գումարւեց Նորանշանակ Եկեղեցական խորհուրդների Անդրանիկ նիստը, որին ներկայ էին Թեմական խորհրդում Եկեղեցական խորհուրդների կապ՝ Հայկազ Շիրւանեանը եւ Եկեղեցական խորհուրդների նորանշանակ անդամները:
Երեքշաբթի թւականիս նոյեմբերի 23-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը հիւրընկալեց գերմանիոյ դեսպան Հանս-Ուդօ Մուտթզելին:
Չորեքշաբթի թւականիս նոյեմբերի 24-ի առաւօտեան, Վատիկանի նորանշանակ պապական նւիրակ Գերշ. Անդժի արք. Իւզովիչն իր առաջին պաշտօնական այցելութիւնը տւեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:
Երկուշաբթի թւականիս նոյեմբերի 22-ին, Ի.Ի.Հ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հրաւէրով, Ազգային Առաջնորդարան այցելեցին Թեհրանի 6–րդ շրջանի նորանշանակ քաղաքապետ Մասուդ Ռանջբարեանը, իրեն ընկերակցող պատւիրակութեան հետ:
Կիրակի թւականիս նոյեմբերի 21-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Իսլ. Մշակոյթի եւ Առաջնորդութեան Կրօնական փոքրամասնութիւնների հիմնարկի պատասխանատու Սէյէդ Մոջթաբա Միրդեհղանին:
Նոյեմբերի 21-ը տօնն է «Ընծայման Ս. Աստւածածնի Երից ամաց ի տաճարն» եւ տօնն է նաեւ համանուն եկեղեցւոյ անւանակոչութեան:
Այդ առիթով կիրակի թւականիս նոյեմբերի 21-ի առաւօտեան, Ս. Աստւածածին եկեղեցում նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ձեռամբ Արժ. Տէր Յակոբ քհնյ. Քեշիշեանի մատուցւեց Սուրբ Եւ Անմահ Պատարագ:
Հինգշաբթի թւականիս նոյեմբերի 18-ի երեկոյեան, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Իրան-Հայաստան Առեւտրական Պալատի նախագահ Հերւիկ Եարիջանեանին, որին ընկերակցում էր իր Գերմանացի գործընկեր եւ «KraussMaffei» ընկերութեան բարձրաստիճան պաշտօնեայ տիար Դուէյբի Ռաշիդը:
Չորեքշաբթի թւականիս նոյեմբերի 17-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական եւ Մարզական միութեան վարչութեան նախագահներ Հենրիկ Խալոյեանին եւ Արբի Սարգսեանին: