Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆՆԵՐ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Նոյեմբերի 24-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց ճաշարանային համալիրների տնօրէն Բեռնարդ Իսրայէլեանին եւ Արմէն Յակոբեանին, ովքեր եկել էին քաղաքավարական այցելութիւն տալու Առաջնորդ Սրբազանին:

Նոյն օրը կէսօրին, Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց Մաշհադ քաղաքում մեր համայնքի ներկայացուցիչ պրն. Ալֆրէդ Հաւանին:

Հանդիպման ընթացքին պրն. Հաւանը զեկուցեց վերջերս Մաշհադ քաղաք կատարած այցելութեան եւ այնտեղ գտնւող Ս. Մեսրոպ եկեղեցում արժէքաւոր երկու նկարների առկայութեան մասին, որոնք Սրբազան Հօր յանձնարարութեամբ տեղափոխւելու են Հայոց Ազգային «Ա.Մանուկեան» թանգարան:

Շաբաթ թւականիս նոյեմբերի 27-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Ս․ Մարիամ Աստւածածին Բարեգործական Կենտրոնի ներկայացուցիչներ՝ տկն․ Ադրինէ Տէր Ղուկասեանին եւ տկն․ Լալա Դաւթեանին, որը Վերջինս միաժամանակ ներկայացնում է Հայ Մշակութային Հասարակական ֆորումը։

Սոյն հանդիպման հիմնական նպատակն էր Կենտրոնի օրացոյցի պատրաստութեան հետ կապւած հարցերով հայցել Սրբազանի օժանդակութիւնը: Հանդիպումն առիթ եղաւ նաեւ տեղեկութիւններ ստանալու Կենտրոնի գործունէութեան եւ հայ մշակութային հասարակական ֆորումի աշխատանքների մասին։

Սրբազան Հայրը գնահատեց տարւած աշխատանքները եւ յաջողութիւն մաղթեց նրանց։ Հանդիպմանը ներկայ էր նաեւ Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի պատասխանատու՝ տկն․ Շաքէ Եղիայեանը։

Նոյն օրը կէսօրին, Հ․Մ.Մ. «Նայիրի» միութեան նորընտիր վարչութեան անդամները այցելեցին Սրբազանին: Վարչութեան անդամներն եկել էին իրենց գործունէութեան առաջին հանգրւանում հայցելու Սրբազան Հօր օրհնութիւնը:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց վարչութեան անդամներին եւ իր գոհունակութիւնը յայտնեց վարչութեան ատենապետ Սերոժ Օհանեանին՝ պատասխանատու պաշտօնն ստանձնելու համար եւ յոյս յայտնեց, որ պրն. Օհանեանն իր Ազգ․ Առաջնորդարանում ունեցած տարիների փորձառութեամբ, դրական ներդրում կունենայ նաեւ Միութեան աշխատանքներում:

Վերոնշեալ հանդիպումից յետոյ, Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ տկն․ Նայիրի Թովմասեանին, որն եկել էր Սրբազան Հօրը հրաւիրելու Իրանի հայկական եկեղեցիների պահպանման կենտրոնի տնօրէնուհի Շերլի Աւետեանի «Իրանի Հայկական Եկեղեցիները» գրքի շնորհանդէսին: Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց մտածումն ու գիրքը ներկայացնելու ձեռնարկը։

Կիրակի թւականիս նոյեմբերի 28-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց գաղութիս երբեմնի ազգայիններից, Պատգամաւորական ժողովի նախկին ատենապետ, ժամանակի Թեմական խորհրդի անդամ նաեւ միաժամանակ վաստակաւոր ուսուցիչ՝ պրն․ Գէորգ Աբուլեանին եւ երկուշաբթի նոյեմբերի 29-ին, ընդունեց ժամանակի Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի նաեւ Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան կենտրոնական վարչութեան անդամ՝ պրն. Արշաւիր Քեշիշեանին, ովքեր եկել էին քաղաքավարական այցելութիւն տալու Սրբազանին:

Սրբազան Հայրը ջերմօրէն եւ կարօտով ողջունեց նրանց եւ մաղթեց յաջողութիւն եւ առողջութիւն իրենց եւ նաեւ իրենց ընտանիքներին ու զաւակներին:

Երկուշաբթի թւականիս նոյեմբերի 29-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Ի.Ի. Հանրապետութիւնում հաւատարմագրւած Կիպրոսի Դեսպան դոկտ. Անդրիաս Քուզոպիսին (Dr. Andreas P. Kouzoupis)։

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ օրհնաբեր ծառայութեան մաղթանքով, բարի գալուստ մաղթեց պրն․ Դեսպանին, ով իր հերթին գոհունակութիւն եւ ուրախութիւն յայտնեց Սրբազանին հանդիպելու համար։

Հանդիպումն առիթ եղաւ զրուցելու միջեկեղեցական եւ միջկրօնական հարցերի շուրջ ինչպէս նաեւ Կիպրոսի եւ յատկապէս Կիպրահայ համայնքի մասին, որի անդամներից է Սիրիայի Արաբական Հանրապետութիւնում Կիպրոսի դեսպան պրն Սեւակ Աւետիսեանը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ