«Ա. Աւետիսեան» Ազգային Բուժարանում, նոյեմբերի 25 և 29-ին, Զարքեշ քաղաքամասի առողջապահութեան կենտրոնի (خانه سلامت زرکش) համագործակցութեամբ, տեղի ունեցաւ կանանց կրծքի քաղցկեղի անվճար քննում-ստուգում և խորհրդատւութիւն, կանացի մասնագէտ՝ դոկտ. Մոժգան Դեհղանի միջոցով:
Այսու յայտնում ենք Թեհրանի հաւատացեալ մեր ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երկուշաբթի 10 դեկտեմբեր 2018-ի տօնն է Ս. Մինասի: Ս. Մինասի տօնը համընկնում է Վանաքի Ս. Մինաս եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Շաբաթ, դեկտեմբերի 1-ի առաւօտեան, Ս. Թադէի Վանքի գմբեթի 7-ամսեայ վերանորոգման աշխատանքներն աւարտւելով, տեղադրւեց գլխաւոր գմբէթի խաչը:
«Ա. Աւետիսեան» Ազգային Բուժարանում, սկսած դեկտեմբերի 3-ից (Ազար 12-ից) մինչև մարտի 4-ը (Էսֆանդ 13-ը), տեղի կունենայ անվճար արեան ճնշումի ստուգում:
Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ.Կարէն Խանլարեանը, չորեքշաբթի, նոյեմբերի 28-ին, դասախօսութեամբ հանդէս եկաւ Թեհրանում Իսլ. կապի ու մշակոյթի կազմակերպութեան յարկի տակ:
Թւականիս Նոյեմբերի 16-ին, թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հովանաւորութեամբ, Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական ընկերութիւնը տօնեց իր հովանու ներքոյ գտնւող «Սօսէ Մայրիկ» հանգստեան տան հիմնադրման 40-ամեակը:
Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ ուրբաթ 7 դեկտեմբեր 2018-ին, Թեհրանի թեմի մեր բոլոր եկեղեցիներում յաւարտ Ս. եւ անմահ պատարագի տեղի է ունենալու հոգեհանգստեան հանդիսաւոր արարողութիւն, 1988 թւին Հայաստանի աւերիչ երկրաշարժի զոհերի հոգիների խաղաղութեան համար։
Չորեքշաբթի 28 նոյեմբեր 2018-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին «Հայ Կին» Միութեան Վարչութեան անդամուհիները:
Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի գլխաւորութեամբ, Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդն իր նախաձեռնած հանդիպումների շարանն է ունեցել հայոց ազգային դպրոցների և մանկապարտէզների ծնողական Խորհուրդների հետ:
Երկուշաբթի 26 նոյեմբեր 2018-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Հայ Կին Միութեան կից «Անահիտ» Միութեան անդամներից, տիկնայք՝ Լիդուշ Դաւթեանը և Մադլէն Խոդավերդեանը: