Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Կրօնների երկխօսութեան դերը՝ Իրանոֆոբիան նւազեցնելու հարցով

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ.Կարէն Խանլարեանը, չորեքշաբթի, նոյեմբերի 28-ին, դասախօսութեամբ հանդէս եկաւ Թեհրանում Իսլ. կապի ու մշակոյթի կազմակերպութեան յարկի տակ:

Դասախօսութեան թեման էր. «Կրօնների երկխօսութեան դերը Իրանոֆոբիան չէզոքացնելու հարցով»: Միջոցառումը նախաձեռնել էր Իսլ. կապի ու մշակոյթի կազմակերպութիւնը:

Իր ելոյթի ընթացքում դոկտ. Խանլարեանը անդրադարձաւ երկխօսութեան կամ դիալոգի սկզբնաւորմանը եւ կարեւորեց, որ ընդհանրապէս փոխճանաչողութեան պակասի հետեւանքով է խնդիրներ ստեղծւում: Դասախօսը ընդգծեց, որ Իրանի Իսլ. Հանրապետութիւնը այն առաջատար երկրներից է, որը իրականացրել է քաղաքակրթութիւնների երկխօսութեան տեսութիւնը այն հիմնաւորելով կրօնների երկխօսութեամբ եւ նշեց, որ Իսլամական կապի եւ մշակոյթի կազմակերպութիւնը, որը հիմնադրւել է 1995 թւականին բազմիցս է նախաձեռնել իսլամ–քրիստոնեայ երկխօսութեան միջազգային համագումարներ, եւ ցայսօր ութ անգամ նմանատիպ համագումար է կազմակերպւել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հետ, որոնք հերթաբար իրականացել են Թեհրանում եւ Անթիլիասում:

Իր ելոյթի ընթացքում դոկտ. Խանլարեանը կարեւորութեամբ ընդգծեց, որ Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով հայ ժողովուրդը դարձել է աշխարհասփիւռ, ուստի այս դիտանկիւնից ելնելով եւս Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու հետ կրօնական երկխօսութիւնը ունի քաղաքական եւ ռազմավարական ընդլայնւած նշանակութիւն: Դասախօսը անդրադառնալով Իրանի եւ հայ ժողովրդի վաղեմի բարեկամութեանը ընդգծեց, որ Իրանի ու Հայաստանի հարեւանութիւնը եւ բարեկամութիւնը, նաեւ մշակութային ընդհանրութիւնների լաւագոյն գործօններից են փոխադարձ սերտ համագործակցութիւնների ընդլայնման համար, որոնք կը նպաստեն տարածաշրջանային խաղաղութեանը, ծայրայեղականութեան եւ ահաբեկչութեան դէմ պայքարին, որն էլ իր հերթին դրական դեր կունենայ մեծապետականութիւն տարածած Իրանոֆոբիայի յոռի երեւոյթը նւազեցնելու հարցում:

Նիստին ելոյթով հանդէս եկան Իսլ. խորհրդարանում հրեաների պատգամաւոր դոկտ. Մորէ Սեդեղը, կրօնների երկխօսութեան կազմակերպութեան պատասխանատուներ եւ հոգեւորականներ: Նիստին ներկայ էին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչներ:

Լուրը «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ