Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդին, որ յառաջիկայ կիրակի 6 յունւար 2019-ին, Մեր Փրկչին՝ Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առիթով, Ս. Սարգիս Առաջնորդանիստ Մայր Եկեղեցում պատարագելու եւ յաւուր պատշաճի քարոզելու է թեմիս Առաջնորդ՝ ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
Սրբոց Թարգմանչաց եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է Հոգշ. Տ. Զարեհ Վրդ. Սարգսեանը իսկ Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է Առաջնորդի Օգնական Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը:
Շաբաթ դեկտեմբերի 29-ին, Հայոց Ազգային «Թունեան» դպրոցի աշակերտուհիները, Ձմեռ Պապիկի և դպրոցի ծնողական խորհրդի ներկայացուցիչների հետ միասին այցելեցին Ազգային Առաջնորդարան:
Հինգշաբթի, 2018 թւի դեկտեմբերի 27-ին, Ազգային Առաջնորդարանի աշխատակազմը տօնեց ամանորը:
Երեքշաբթի 25 դեկտեմբեր 2018-ի յետ միջօրէի ժամը 13-ին Թեհրանի Ազատ համալսարանի կենտրոնական հատւածում պատկան տեսչութեան կողմից տեղի ունեցաւ նոր տարւայ եւ Ս. Ծննդեան առիթով միջոցառում ի պատիւ հայ եւ այլ քրիստոնեայ ուսանողների։
Սարկաւագութեան տօնը Թեհրանում միաժամանակ դպիրների եւ երգեցիկ խմբերի տօն յայտարարւած լինելով, այդ ուրախ առիթով թւականիս երեքշաբթի 25 Դեկտեմբերի առաւօտեան Սրբոց Թարգմանչաց եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր պատարագ:
Հինգշաբթի 27 դեկտեմբեր 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ազգային Ռոստոմ տղայոց դպրոցի տեսչուհի՝ տկն. Ֆարահանին և ծնողական Խորհրդի անդամների ներկայացուցիչներին:
Չորեքշաբթի 26 դեկտեմբեր 2018-ին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Հ.Մ. Սարդարապատ Միութեան նորընտիր Վարչութեան անդամներ՝ տիկնայք Ժասմենա Առաքելեան և Իւետ Այւազեանսին, պարոնայք Մուշեղ Ծատրեան, Ռազմիկ Այդինեան և Ժոռէս Գրիգորեանին:
Չորեքշաբթի դեկտեմբերի 26-ին, տօնական օրերի առիթով, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց, գաղութիս յարգելի ազգայիններից՝ պրն. Սմբատ Յակոբեանին:
Բացւող նոր տարւայ առաջին պահին, որպէս յանձնառու քրիստոնեաներ, ակամայ մտածում ենք նոր, նոր տարի, ամանոր բառերի եւ դրանցով մեզ փոխանցւող խորհրդի մասին ու մեր դէմ ելող մեր անմիջական հարազատներին՝ ասում «Շնորհաւոր նոր տարի եւ գալիք Ս. Ծնունդ»։ Արդարեւ գեղեցիկ ու բարի մաղթանք, որով Աստծու շնորհքով օծուն նոր տարի եւ Ս. Ծնունդ ենք ցանկանում ողջ աշխարհին բայց յատկապէս ծնունդի խորհուրդով իր կեանքն ու հոգին զարդարող ու ջերմացնող աստւածաստեղծ արարածների։
Այսու յայտնում ենք Թեհրանի մեր սիրելի ժողովրդին, որ գեղեցիկ եւ դաստիարակիչ աւանդութեան համաձայն, յառաջիկայ երկուշաբթի, 31 Դեկտեմբերի կէս գիշերւայ ճիշդ ժամը 12:00-ին Նոր տարւայ առիթով մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ, Թեհրանի մեր հետեւեալ եկեղեցիներում Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում: