Շաբաթ Նոյեմբերի 17-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց արւեստագէտ՝ Լորետա Աւետիսեանին և Հայաստանից ժամանած «Հայ Արև» երգչուհիներին:
Երգչախմբի անդամները հրաւիրւել են Թեհրան մասնակցելու և համագործակցելու «Զարթօնք» պարախմբի 30-ամեակին նւիրւած մանկա-պատանեկան ելոյթին:
Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց խմբին, իր խօսքերի շեշտը դրեց երկու երկրների, Իրանի և Հայաստանի մշակութային յարաբերութիւնների վրայ, յոյս յայտնելով, որ սոյն յարաբերութիւնները կը դրւեն աւելի նոր ֆօնի վրայ:
Հիւրերը գեղեցիկ կատարումներով ներկաներին հոգեկան գոհունակութիւն պատճառեցին: