Այսու ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի վերսկսւելու են մեր աստւածաշնչական սերտողութիւնների լսարանները Ս. Սարգիս, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում հետեւեալ ժամանակացուցային կարգով.
Այսու յայտնում ենք մեր թեմի հաւատացեալ ժողովրդին, որ յառաջիկայ չորեքշաբթի 21 նոյեմբեր 2018 տօնն է Ս. Աստւածածնայ Երից ամաց ի տաճարն ընծայման:
Հայոց եկեղեցին իր հիմնադրման առաջին իսկ օրւանից վիթխարի առաքելութիւն է ստանձնել ոչ միայն քրիստոնէական հաւատքը հայութեան մէջ սերմանելու ու հզօրացնելու, այլ՝ մեր ազգի գոյութեան և յարատևման միջնաբերդն է եղել ձիգ դարերի ընթացքում, և այսօր էլ նոյն վեհ առաքելութիւնն է իրականացնում թէ հայրենիքում և թէ սփիւռքում։
Իւրաքանչիւր տարի, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով իրանահայ Ուսուցիչների Միութիւնը նախաձեռնում է հոգեհանգստեան արարողութիւն, ի յիշատակ այդ տարեշրջանում իրենց մահկանացուն կնքած հայ ուսուցիչ-ուսուցչուհիների:
2018 թւի յուլիսի 31-ից մինչեւ օգոստոսի 2-ը, Շուշիում տեղի ունեցաւ ասմունքի Համահայկական 7-րդ փառատօնը, նւիրւած «Արցախեան շարժման» 30-ամեակին:
Երեքշաբթի, 8 Նոյեմբեր 2018-ի առաւօտեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Անթիլիասի Մայրավանքի Վեհարանի իր գրասենեակում ընդունեց այցելութիւնը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան նախագահ՝ Պերճ Սեդրակեանին։
Հովանաւորութեամբ և ներկայութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, ուրբաթ նոյեմբերի 2-ին, Հայ Համալսարանականների Ընդհանուր Միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում կայացաւ «Դաւիթ Անյաղթ»-ի 9-րդ շրջանի գերլիսանսի և դոկտորայի ուսանողների և շրջանաւարտների գնահատման երեկոն:
Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակին նւիրւած ծրագրերը, որոնք իրանահայ համայնքում մեկնարկել են տարեսկզբից, շարունակւում են:
2018 թւի յուլիսի 31-ից մինչեւ օգոստոսի 2-ը ՀՀ Սփիւռքի նախարարութեան, ԼՂՀ-ի Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան եւ «Աւան Շուշի պլազա» հիւրանոցի նախաձեռնութեամբ ու աջակցութեամբ Շուշիում անցկացւեց ասմունքի Համահայկական 7-րդ փառատօնը, որը նւիրւած էր «Արցախեան շարժման» 30-ամեակին:
Շաբաթ Նոյեմբերի 10-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց արւեստագէտ՝ Լորետա Աւետիսեանին, ընկերակցութեամբ իր ամուսնու: