Չորեքշաբթի 15 յունւարի 2020 թ.-ին Ազգային Առաջնորդարան այցելեցին՝ Թեհրանի քաղաքապետարանի 14-րդ շրջանի քաղաքապետ՝ դոկտ. Ռէզա Աբասին նոյն շրջանի 2-րդ մասնաբաժնի քաղաքապետ՝ պրն. Զիեարիին ու նրանց ընկերակցող պատւիրակութիւնը:
Յունւարի 18 Շաբաթ ,տօն Սրբոցն Անտօնի, Տրիփոնի, Պարսամայ և Ոնոփրիոսի ճգնաւորացն
Յունւար 17,Ուրբաթ, Պահք
Չորեքշաբթի 2020 թւականի յունւարի 15-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց ազգային գործիչ եւ Հայ Ուս. «Չհարմահալ» Միութեան վաստակաւոր անդամ՝ պրն. Արշաւիր Քեշիշեանին եւ «Ակունք» պարախմբի պարուսոյց՝ Կարինէ Մանուչեհրեանին:
Յունւարի 15 Չորեքշաբթի Պահք
Ամանորի եւ Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօների առիթով յունւարի 8-ին, առաւօտեան Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին այցելեցին Իրանի Իսլամական Հանրապետութեան ռադիոհեռուստատեսութեան արտասահմանեան թողարկումների Կովկասի եւ միջին Ասիայի տնօրէն Բորհան Հեշմաթին, Հայերէն ռադիոժամի տնօրէն Ալի Ռեզա Հասանեանը եւ ռադիոժամի աշխատակիցները: Հիւրերը նախ այցելեցին Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցին, որից յետոյ, ազգային առաջնորդարանի դահլիճում հիւրերին ընդունեց Թ. Հ. թեմի առաջնորդը:
Ամանորի, Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առիթով 2020 թւականի յունւարի 8-ին Թեհրանի ուսումնադաստիարակչութեան նախարարութեան 6-րդ շրջանի տնօրէն՝ դոկտ. Նազարեանը եւ յարակից բաժինների պատասխանատուներ նաեւ «Արաքս» եւ «Գոհար» դպրոցների հայ տեսուչները այցելցին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:
2020 թւականի յունւարի 13-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում հիւրընկալեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր Դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանին։
Յունւարի 14 Երեքշաբթի., Տօն Ծննդեան Ս. Յովհաննու Կարապետին
Սկսւող Նոր Տարւայ, տասնամեակի առաջին օրերին, երբ ամէն մարդ նոր ու վառ յոյսերով, մտորումներով վայելում էր տօնական օրերի առթած ուրախութիւնն ու զւարճութիւնը, յանկարծ ոճրածին մի արարքով Իրանի Իսլամական Հանրապետութեան Յեղափոխական բանակի ամենաքաջ ու խիզախ, հերոս, արի ու վեհանձն, այլեւ գիտուն զաւակներից մին՝ զօրավար Ղասեմ Սոլէյմանին նահատակւում է իր ընկերներով, զոհ երթալով Ամերիկեան անմարդկային եւ դատապարտելի յարձակման։