Երկուշաբթի, 16 դեկտեմբեր, 2019 թւականի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանից ժամանած Հայաստանի Հայ Հոգեւոր Եղբայրակցութեան Աւագ երղբայր եւ քարոզիչ՝ պրն. Համլետ Զագարեանին, ընկերակցութեամբ իր դստեր՝ Աստղիկ Զագարեանի եւ Թեհրանի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու հոգեւոր եղբայրակցութեան վարչութեան ատենապետ՝ պրն. Վալոդ Հախինեանի եւ վարչութեան անդամ՝ Սիլւա Գրիգորեանի:
Երկուշաբթի, 16 դեկտեմբեր, 2019 թւականի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց, Իրանում հաւատարմագրւած Հունաստանի Լիզօր եւ Արտակարգ դեսպան՝ պրն. Դիմիրտի Ալէքսանդրագիսին:
Ասիայի Եկեղեցիների Խորհրդի կազմակերպութեամբ, թւականիս նոյեմբեր ամսի 19-ից 26, տեղի ունեցաւ Ասիայի Համաշխահրային Եկեղեցիների Կանանց Համագումարը, Թայվանի Շինչու քաղաքում։ Սոյն համագումարին մասնակցեցին աւելի քան 250 կանայք, ովքեր ներկայացնում էին շուրջ 48 երկրներ եւ համայնքներ։ Այս շարքում էր նաեւ Իրանի Հայոց Առաքելական եկեղեցին, որը ներկայացրեց օրդ. Արինէ Մինասեանը։
2019-ի դեկտեմբերի 12-ը պատմական եւ որպէս յիշարժան մի օր սեպւեց, արդի ժամանակների Հայոց Ցեղասպանութեան Ամերիկայի ներկայացուցիչների տան եւ Սենատի կողմից ճանաչել տալու գործընթացում։ Աւելի քան կէսդարեայ անընդմէջ ու առանց յուսահատութեան տարւող պայքարը ի վերջոյ պիտի յանգէր հինգշաբթի, դեկտեմբերի 12-ի արդար յաղթանակին, երբ ԱՄՆ-ի Սենատը միաձայնութեամբ հաստատեց Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող սենատորներ Ռաբըրտ Մենենդէսի ներկայացրած թիւ 150 բանաձեւը։ Ի վերջոյ պատմական ճշմարտութիւնը յաղթանակեց։
Կիրակի 2019 թ. դեկտեմբերի 1-ի երեկոյեան Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը հանդիպեց Հ. Մ. Մ. «Րաֆֆի» Համալիրի նորընտիր վարչութեան անձնակազմի հետ: Հանդիպմանը ներկայ էին Թեմական խորհրդի ատենապետ՝ պրն. Նորայր Արամեանը, փոխ ատենապետ՝ պրն. Արա Շահվերդեանը, առաջին ատենադպիր՝ Վահէ Թարոյեանը եւ նոյն խորհրդի անդամներ՝ Հայկազ Շիրւանեանը, Ռաֆիկ Մելիքսէթեանը եւ Աշոտ Սինանին:
Կիրակի, թւականիս դեկտեմբերի 8-ին, Թեհրանի թեմի բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագից յետոյ կատարւեց հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն, 1988 թւին Հայաստանի աւերիչ երկրաշարժի զոհերի հոգիների խաղաղութեան համար:
Այսօր՝ շաբաթ 2019 թւականի դեկտեմբերի 7-ին առաւօտեան, Ազգային Առաջնորդարանի աշխատակազմը ուրախութեամբ դիմաւորեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին, որը իր ունեցած սրտի վիրահատութեան յետվիրահատական շրջանը անցկացնելով, շուրջ երկու ամիս անց, վերսկսում է իր աշխատանքը Ազգային առաջնորդարանի իր գրասենեակում:
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը անցկացնելով իր յետվիրահատական ապաքինման շրջանը, վերագտնելով իր ապաքինումը վերսկսում է առաջնորդական եւ ծառայական իր աշխատանքը Թեհրանի հայոց թեմում։
Չորեքշաբթի 4 դեկտեմբեր 2019 թւականին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի առաջարկութեամբ եւ Թեհրանի Քաղաքապետարանի 14-րդ շրջանի համագործակցութեամբ՝ մաքրազարդւեց Դուլաբ Գերեզմանատան տարածքը, որը գտնւում է նոյն քաղաքապետարանի շրջանում:
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի յետվիրահատական շրջանի առողջական վիճակի, նաեւ հեռակայ կարգով համայնքային հարցերին վերահասութիւն տալու նրա աշխատանքների կապակցութեամբ, Սրբազան Հօր հետ իր բնակարանում ունեցել ենք հարցազրոյց: