ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 01 Օգոստոսի 2020;
Սրբոց որդւոց եւ թոռանց Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ` Արիստակիսի, Վրթանիսի, Յուսկանն, Գրիգորիսի եւ Դանիէլի Երեմիա 17.7-8։ Եսայի 61.3-7։ Բ Տիմոթէոս 1.6-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 11.20-32։

Կիրակի 02 Օգոստոսի 2020;
Գ. կիրակի զկնի Վարդավառի

Երկուշաբթի 03 Օգոստոսի 2020;
Սրբոց Մակաբայեցւոցն` Եղիազարու քահանային, Շամունեայ եւ եօթն որդւոց նորին

Երեքշաբթի 04 Օգոստոսի 2020;
Սրբոց երկոտասան մարգարէիցն՝ Ովսեայ, Ամովսայ, Միքիայ, Յովելայ, Աբդիու, Նաւումայ, Ամբակումայ, Յովնանու, Սոփոնեայ, Անգեայ, Զաքարեայ եւ Մաղաքեայ

Չորեքշաբթի 05 Օգոստոսի 2020;
Պահք

Հինգշաբթի 06 Օգոստոսի 2020;
Սրբոցն Սոփիայ եւ Երից դստերացն՝ Պիստիսի,էլպիսի, եւ Ագապիայ։

Ուրբաթ 07 Օգոստոսի 2020;
Պահք

Շաբաթ 08 Օգոստոսի 2020;
Եփեսոսի Ս. Ժողովոյն երկերիւր հայրապետացն (431 թ.)

Կիրակի 09 Օգոստոսի 2020;
դ կիրակի զկնի Վարդավառի, Բարեկենդան Ս․Աստւածածնի

Երկուշաբթի 10 Օգոստոսի 2020;
Ա օր Աստուածածնի պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ամանորի եւ սրբ. Ծննդեան շնորհաւորական այց Թ.Հ.Թեմի առաջնորդին եւ ազգային իշխանութեանը

Ամանորի, Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առիթով 2020 թւականի յունւարի 8-ին Թեհրանի ուսումնադաստիարակչութեան նախարարութեան 6-րդ շրջանի տնօրէն՝ դոկտ. Նազարեանը եւ յարակից բաժինների պատասխանատուներ նաեւ «Արաքս» եւ «Գոհար» դպրոցների հայ տեսուչները այցելցին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:

Հանդիպմանը, որին ներկայ էր Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտ. Նորայր Արամեանը եւ Կրթական խորհրդի ատենապետ՝ պրն. Ալֆրէդ Կարապետեանը, Սրբազան հայրը նախ վշտակցեց գեներալ Ղասեմ Սոլէյմանիի նահատակութիւնը եւ ընդգծեց. «Մեր տարածաշրջանում ցաւալի դէպքեր են իրականանում, որի գլխաւոր պատճառներից են մարդկանց մէջ մեծամտութիւնը, փառամոլութիւնը եւ շահամոլութիւնն է որը հասել է ծայրահեղութեան»: Սրբազան հայրը ընդգծեց, որ Յիսուս Քրիստոսի ծնունդը մեզ համար խաղաղութեան վերահաստատումն է եւ նշեց. «Խաղաղութեամբ է, որ ամէն մէկը պիտի կարողանայ իր գործը կատարել:

Այս երկրի վրայ ամենակարեւոր, զգայուն եւ նւիրական աշխատանքներից մէկը կրթական գործին ու նոր սերնդին դաստիարակելու աշխատանքն է եւ դուք այդ պարտականութեան վրայ էք եւ շատ ուրախ ենք, որ ձեր նման ազնիւ եւ բարի մարդիկ են այս գործի վրայ»: Սրբազան հայրը կարեւորութեամբ անդրադարձաւ գլխաւոր տնօրէնի դրական դերը հայկական դպրոցների հարցով :

Հանդիպման ընթացքում, գլխաւոր տնօրէնը նախ շնորհաւորեց Յիսուս Քրիստոսի Ս. Ծնունդը եւ ամանորը, ապա անդրադարձաւ Նահատակ գեներալ Ղասեմ Սոլէյմանիի նահատակութեանը եւ այդ հարցով ԱՄՆ-ի խուլիգանութեանը, դատապարտելով այն: Նա կարեւորելով ուսումնադաստիարակչութեան նախարարութեան առաքելութեանը նոր սերնդին դաստիարակելու առումով, գնահատանքով արտայայտւեց հայոց դպրոցների մասին:

Վերջում Կրթական խորհրդի ներկայացուցիչները արծարծեցին մի շարք հարցեր կապւած դպրոցներին յոյս յայտնելով, որ դժւարութիւնները կարգաւորւեն փոխհասկացութեամբ եւ համագործակցութեամբ:

Ազգային Առաջնորդարանի հանրային կապ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com