Շատ սիրելի եւ թանկագին հաւատակից քոյրեր եւ եղբայրներ
Կրկին անգամ իմ խօսքը ուղղում եմ Ձեզ, մեր Փրկչին Հրաշափառ Յարութեան տօնին առիթով։ Անցնող շաբթւան ընթացքին բոլորս մեր տներում հնարաւորութեան սահմաններին մէջ հետեւեցինք եկեղեցական արարողութիւններին, բնականաբար բոլորիս համար էլ ցաւ էր, ներքին տառապանք էր, որ չէինք կարող եկեղեցում հաւաքաբար, այս Աւագ Շաբթւայ գեղեցիկ, հոգեպարար ու հոգեշնչող արարողութիւնները լսել, բայց սա էլ փորձառութիւն է մեզի համար, փորձառութիւն, որ ենթադրում եմ մեզ ինչ որ բան է սովորեցնում։
Շատ սիրելի եւ թանկագին մայրեր
Ապրիլի 7-ը մեր եկեղեցւոյ տօնացոյցում Աւետման օր գրւած է։ Այսինքն Աստծոյ Գաբրիէլ հրեշտակը ուղարկւած Աստծուց գալիս է եւ շնորհալի կոյս Մարիամին Աւետում է, որ ինքը պիտի յղիանայ եւ որդի պիտի ունենայ։
Աւետման օր է այսօր եւ օրւան խորհուրդը ուրիշ բան չէ, եթէ ոչ մայրութեան, անարատ մայրութեան խորհուրդը բովանդակում է իր մէջ։
Ես ուզում եմ ձեզի կարդալ Աւետարանական այն հատւածը, որտեղ Գաբրիէլ հրեշտակը գալիս է եւ Աւետիս է տալիս Ս. կոյս Մարիամին։
Աստուծոյ Որդին դէպի Գողգոթա ուղղուելէ առաջ, իր աշակերտներուն վախն ու անորոշութիւնը տեսնելով կ’ըսէ՝ «Աշխարհի վրայ նեղութիւն պիտի ունենաք, բայց քաջալերուեցէ՛ք, որովհետեւ ես յաղթեցի աշխարհին» (Յհ 16.33)։
Սիրելի՛ հայորդիներ,
Այսօր, ճգնաժամի մէջ գտնուող աշխարհին մէջ, Յարուցեալ Քրիստոսի յաղթանակով հզօրացած հայ եկեղեցին նո՛յն պատգամը կը փոխանցէ մեր ժողովուրդին.-
Քաջալերուեցէ՛ք, մի՛ յուսահատիք, որովհետեւ Քրիստոս մեր Տէրը յաղթե՛ց աշխարհի չարին, մեղքին ու մահուան։
Աստուծոյ ներկայութիւնը ապրեցէ՛ք ձեր կեանքին մէջ՝ բարին մտածելով ու բարիք կատարելով, ձեր նմանին օգնելով։
Մեր սիրելի հայրենակիցներին յայտնում ենք, նկատի առնելով այն իրողութիւնը, որ կորոնավիրուս համաճարակի տարածումը համաշխարհային լուրջ սպառնալիք լինելով, մինչ օրս բացասական ազդեցութիւն է թողել մարդկային կեանքի վրայ, նրա կանխարգելման հրամայականից ելնելով, անհրաժեշտ է աչալրջութեամբ հետեւել առողջապահական յորդորները եւ յարգել երկրի մասշտաբով դրւած սահմանափակումները եւ արգելքները, որպէսզի հնարաւոր լինի կորոնավիրուս համաճարակի փոխանցման շղթան կտրել։
Առողջապահական ճգնաժամային այս ժամանակահատւածում, Թեմիս Թեմակալ Առաջնորդը նաեւ Թեմական խորհուրդը բազմիցս պատգամներով եւ հաղորդագրութեամբ հանդէս գալով, թելադրանքներ եւ յորդորներ են փոխանցել, համայնքիս համաճարակից զերծ պահելու նպատակով, սակայն քանի որ կորոնավիրուս համաճարակի բարձրակէտը դեռեւս չի անցել, անհրաժեշտ է առաւել զգուշաւոր լինել։
Համայնքիս գործարար անձանց ուշադրութեանն ենք յանձնում, որ «Ա.Աւետիսեան» բուժարանի Խնամակալ մարմինը, կորոնավիրուս համաճարակի սկզբնական շրջանում ախտորոշման հրամայականից ելնելով, նպատակայարմար է գտել ախտորոշման ընթացքը դիւրացնել եւ Ձեզ ենթակայ պաշտօնէութեան նախնական քննութեան (թեստ) ծառայութիւնը իրականացնել՝ թէ բուժարանում եւ թէ Ձեր աշխատավայրում։
Ուստի ցանկութեան պարագային, բուժարանում քննութիւնը (թեստ) յանձնելու համար անհրաժեշտ է մէկ օր առաջ զանգահարել եւ ներկայացնել պաշտօնէութեան թիւը իսկ Ձեր աշխատավայրում նմանօրինակ ծառայութիւն ստանալու համար անհրաժեշտ է երեք օր առաջ զանգահարել եւ պաշտօնէութեան թիւը եւ նախատեսւած օրը ներկայացնել տկն. Ալինա Նազարեանցին, որպէսզի հնարաւոր լինի տարրալուծարանի հետ համադրել եւ նախնական ախտորոշումը իրականացնել։
Համադրման համար խնդրում ենք կապւել «Ա.Աւետիսեան» բուժարանի հետեւեալ հեռախօսահամարներով՝ 77256457-60
«Ա.Աւետիսեան» Բուժարանի Խնամակալ Մարմին
Այսու տեղեկացնում ենք մեր սիրելի հայրենակիցներին, որ Թեմական խորհուրդը, «Ա.Աւետիսեան» բուժարանի Խնամակալ մարմնի հետ համագործակցաբար, Կորոնավիրուս համաճարակի պատճառով ստեղծւած առողջապահական ճգնաժամային իրավիճակից ելնելով, «Ա.Աւետիսեան» բուժարանում գործարկել է թէժ գիծ ծառայութիւնը, որի միջոցով բժշկական ոլորտի մասնագէտները պատասխանելու են կորոնավիրուսի կապակցութեամբ առողջապահական հարցերին։
Ուստի թւականիս ապրիլի 8-ից սկսեալ, «Ա.Աւետիսեան» բուժարանում Շաբաթ մինչ Չորեքշաբթի ժամը՝ 8։00-ից-24։00-ը իսկ Հինգշաբթի եւ Ուրբաթ օրերին ժամը՝ 8։00-ից-12։00-ը, գործում է թէժ գծի 77815103 հեռախօսահամարը, որին կարող էք զանգահարել եւ ստանալ հարկ եղած ցուցմունքները։
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Մեր սիրելի հաւատացեալ ժողովրդի ուշադրութեանն ենք յանձնում, Անթիլեասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում տեղի ունենալիք եկեղեցական արարողութիւնների Ժամանակացոյցը՝ (նկատի է առնւած Թեհրանի ժամը)։
Բոլոր արարողութիւնները ուղիղ սփռւելու են (Facebook) CILICIA TV էջի միջոցով։
Կիրակի, 5 Ապրիլ 2020 (Ծաղկազարդ)
- Դռնաբացէքի Արարողութիւն | ժամը՝ 18։30
Աւագ Հինգշաբթի, 9 Ապրիլ 2020
- Ս. եւ Անմահ Պատարագ | ժամը՝ 11։30
- Կարգ Ոտնալւայի |ժամը՝ 17։30
- Կարգ Չարչարանց (Խաւարման Գիշեր) | ժամը՝ 20։30
Աւագ Ուրբաթ, 10 Ապրիլ 2020
- Կարգ Խաչելութեան | ժամը՝ 8։30
- Կարգ Թաղման | ժամը՝ 18։30
Աւագ Շաբաթ, 11 Ապրիլ 2020
- Ճրագալոյսի Պատարագ | ժամը՝ 18։30
Կիրակի, 12 Ապրիլ 2020 (Ս.Զատիկ. - Ս. Յարութիւն)
- Ս. եւ Անմահ Պատարագ | ժամը՝ 11։30
Երկուշաբթի, 13 Ապրիլ 2020 (Յիշատակ Մեռելոց)
- Ժամերգութիւն | ժամը՝ 10։00
- Հոգեհանգիստ | ժամը՝ 10։30
Նկատի ունենալով, որ համաճարակի պատճառով, Աւագ շաբաթւայ եւ Ս. Յարութեան տօնի արարողութիւնները եկեղեցիներում տեղի չեն ունենալու, թելադրելի է ըստ վերոնշւած ժամանակացոյցի, ուղիղ սփռմամբ արարողութիւնները հետեւել։
Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի
Ձեզ եւ Մեզ Մե՜ծ Աւետիս
Դիւան Ազգային Առաջնորդարանի Թեհրանի Հայոց Թեմի
Մեր սիրելի հայրենակիցներին տեղեկացնում ենք, որ Թեմիս Թեմական խորհուրդը կորոնավիրուսից տուժած եւ անբարենպաստ պայմանների ենթարկւած ընտանիքներին սատարելու նպատակով, եւ Կարիքաւորներին Օժանդակող մարմնի դիմումին
ընդառաջելով՝ 1'200'000'000 Ռիալ նիւթական օժանդակութիւն է փոխանցել ԿՕՄ-ին, կարիքաւոր ընտանիքներին պարէն տրամադրելու կապակցութեամբ։
Դիւան Ազգային Առաջնորդարանի
Թեհրանի Հայոց Թեմի
Նկատի առնելով երկրում տիրող կորոնավիրուս համաճարակի պատճառով գոյացած առողջապահական ճգնաժամային իրավիճակը եւ պետութեան կողմից սահմանւած երթեւեկութեան եւ բազմամարդ վայրերում ներկայութիւն չունենալու արգելքները` մեր սիրելի հայրենակիցներին տեղեկացնում ենք, որ Նոր Բուրաստան գերեզմանատնում Ս. Յարութեան տօնի յաջորդող Մեռելոցի պատարագը տեղի չի ունենալու, առաւել եւս Աւագ ուրբաթ օրը նաեւ գերեզմանատուն այցելելը, ի հետեւումն պետութեան կատարած յորդորների տեղի չի ունենալու։
Հետեւաբար այդ օրերին գերեզանատուն այցելութիւնը թելադրելի չէ, մանաւանդ որ հերթապահ Քահանայ հայրերն էլ այնտեղ չեն լինելու։
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Չինաստանում եւ նրա սահմաններից դուրս կորոնավիրուսի տարածումը շարունակում է մնալ համաշխարհային լուրջ սպառնալիք եւ ակնյայտ է, որ եթէ համաճարակի տարածումը կարճ ժամանակահատւածում չկանխւի՝ բացի այն, որ կարող է հազարաւոր մարդկանց կեանքեր խլել, կարող է նաեւ լուրջ բացասական ազդեցութիւն ունենալ բոլոր բնագաւառներում ի մասնաւորի համաշխարհային տնտեսութեան վրայ։
Նկատի առնելով Իրանում օրստօրէ զարգացող կորոնավիրուսի տարածումը եւ տիրող տնտեսական ճգնաժամը՝ հինգշաբթի թւականիս ապրիլի 2-ին՝ ազգային առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում՝ նախագահութեամբ թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ՝ Նորայր Արամեանի։
Ժողովն իր աշխատանքը սկսեց Տերունական աղօթքով, որից յետոյ Սրբազան Հայրը յատուկ աղօթք ասաց՝ 2016 թւականի ապրիլ 2-ի ապրիլեան պատերազմի ժամանակ նահատակւած քաջարի հայորդիների նաեւ վերջերս կորոնովիրուսից մահացած ննջեցեալների հոգու խաղաղութեան համար։