Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՏԵՂԵԿԱՆՔ- թիւ 3

Ի հետեւումն աշխարհում տիրող տագնապահար վիճակին Քորոնավիրուսի ստեղծած համաճարակի եւ նրա յառաջացրած հետեւանքների եւ նկատի ունենալով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. վեհափառ հայրապետի կոչն ու Ազգային Կենտրոնական Վարչութեան Կրօնական Ժողովի որոշումները, երեքշաբթի 17 մարտ 2020-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով Ազգային Առաջնորդարանի դահլիճում գումարւեց Կրօնական եւ Թեմական Խորհուրդների դիւանների եւ Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի պատասխանատուի համատեղ նիստ, որի ընթացքին առաջնորդ Սրբազան հայրը որոշ բացատրութիւններ փոխանցեց ներկաներին եւ այնուհետ հրաւիրեց Թեմական Խորհրդի ատենապետը մինչ այժմ կատարւած աշխատանքների մասին ամփոփ կերպով զեկուցելու։

Պրն. Արամեանի զեկոյցից յետոյ ժողովականները քննարկեցին կրօնական արարողութիւնների հետ կապւած հարցերը եւ առին հետեւեալ որոշումները.-

1-Երկարել ժամանակը կրօնական արարողութիւնների չեղարկումի ցնոր տնօրինութիւն։

2-Ս. Յարութեան ճրագալոյցի առթիւ խիստ բծախնդրութեամբ պատրաստել տալ նշխար եւ Աւագ Շաբթւայ ընթացքին եկեղեցիների եկեղեցական խորհուրդների միջոցաւ հասանելի դարձնել ժողովրդին։

3-Որոշւեց, որ մեր ժողովրդի զաւակների ընկերային ցանցերի՝ Instagram, what’s up, դիմատետր facebook-ի միջոցաւ հոգեւոր թեմաներով նիւթեր, Ս. պատարագ, հոգեւոր արարողութիւններ հասանելի դարձնել։

4-Կարեւորութեամբ թելադրել մեր ժողովրդի զաւակներին, որ ննջեցեալների թաղման եւ հոգեհանգստեան արարողութիւնների առիթով հեռու մնան հոգեճաշեր եւ հոգեպատառներ կազմակերպել, առաջքը առնելու Քորոնավիրուսի տարածումին։

5-Եւ վերջապէս կոչ ենք անում մեր ժողովրդի զաւակներին, որ աղօթեն, հաւատքով աղօթեն. յիշեցէք Քրիստոսի հետեւեալ խօսքը. «Ինչ որ աղօթք անելով խնդրէք, հաւատացէք, որ կը ստանաք, եւ ձեր խնդրածը կը տրւի ձեզ» (Մրկ. 11։24)։

Միշտ աղօթենք եւ դառնանք առ Աստւած, որպէսզի իր հայրական անհուն սիրով եւ ողորմածութեամբ մեզ առաջնորդի իր կամքի համաձայն. յիշենք որ Նինւէի ժողովուրդը շնորհիւ Յովնան մարգարէի ապաշխարութեան կոչերին փրկւեցին կործանումից։

Աղօթենք մեր ժողովրդի համար որտեղ որ կայ, Իրանի, Հայաստանի, Արցախի եւ ողջ աշխարհի համար։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
18 Մարտ 2020

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ