Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՏԵՂԵԿԱՆՔ

Սոյն գրութեամբ տեղեկացնում ենք, երկրում տիրող կորոնավիրուս համաճարակի պատճառով գոյացած իրավիճակին եւ ճգնաժամին դիմակայելու նպատակով Թեմական խորհուրդը իր աշխատանքները շարունակում է հետեւեալ կարգով՝

-Կապ է հաստատւել եւ բանակցութիւնները շարունակւում է պետական շրջանակների ինչպէս՝ Առողջապահութեան նախարարութեան, Քաղաքապետարանի, Սննդամթերքի եւ դեղորայքի կազմակերպութեան, Ճգնաժամային կենտրոնական շտաբի եւ Բժշկական սարքաւորումների կառավարման կազմակերպութեան հետ առողջապահական փաթեթներ (քիթեր), պաշտպանողական դիմակներ եւ հականեխիչ նիւթեր նաեւ հարկ եղած օժանդակութիւնները ստանալու կապակցութեամբ, որոնք մասամբ իրականացւել է եւ տրամադրւելու է հանրային սպասարկման կենտրոններին։

-Շարունակական կապ է հաստատւում «Ա.Աւետիսեան» բուժարանի խնամակալ մարմնի հետ, հարկ եղած օժանդակութիւններ եւ հիգիենիկ գոյքեր տրամադրելու նպատակով։

-Թեմական խորհուրդը նկատի առնելով համաճարակի պատճառով երկրում գոյացած տնտեսական ճգնաժամը, որը հաւանաբար շարունակւելու է առաջիկայ ամիսների ընթացքում, փորձում է նւազագոյն վնասով դիմակայել ստեղծւած իրավիճակին։

Հաշւի առնելով կորոնավիրուսի հետ կապւած երկրում տիրող ճգնաժամը եւ համընդհանուր առողջապահական իրավիճակը մէկ անգամ եւս շեշտաւորում ենք որ հաւաստի տեղեկութիւններ ստանալու համար հետեւել միայն Ազգային Առաջնորդարանի պաշտօնական ալիքների միջոցով հաղորդւած լուրերին։
Առ այդ հերքում ենք վերջին օրերի ընթացքում հաղորդւած անհիմն լուրերը, որոնք տարածւել են վիրտուալ ցանցերում եւ որոշ հեռուստատեսային հեռարձակման ցանցերում եւ խուճապի են մատնել համայնքիս նաեւ խստիւ դատապարտում ենք լուրերը տարածողներին։

 

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

16 մարտ 2020

 

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ