Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՈՂՋՈՅՆ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ


Ողջ աշխարհը 8 մարտը նշում է որպէս կանանց միջազգային օր։ Քրիստոնեայ աշխարհն էլ իր կարգին յատուկ միջոցառումներով անդրադառնում եւ ուշադրութեան առարկայ է դարձնում աստւածաստեղծ կինը, որի ստեղծագործութեամբ կատարելագործւեց աշխարհի ստեղծագործութիւնը։

Կինը մարդկային պատմութեան մէջ ունեցեր է, ունի եւ ունենալու է իր ինքնուրոյն դերն ու տեղը, յատկապէս սերունդների դաստիարակութեան նւիրական գործում։ Անհաշիւ է թիւը այն տիպար կանանց, որոնք իրենց կողակիցների կողքին կանգնած պատմութիւն են կերտել։

Մեր ժողովրդի պատմութեան իսկ վկայութեամբ հայ կինը իր առաքինութեամբ, հաւատարմութեամբ, անձնուրացութեամբ, հայրենասիրութեամբ, քրիստոնէական հաւատքով, ծնողական գուրգուրանքով եղել է եւ է օրինակելի եւ զօրութեան ու ներշնչման աղբիւր։

Առակաց գիրքը գրում է. «Իմաստուն կանայք շինում են իրենց տունը, իսկ անզգամ կանայք կործանում են իրենց տները» (Առ. 14։1)։ Շնորհալի ու ժրաջան կիները իրենց ամուսինների փառքն ու պսակն են։

Հայ ընտանիքը իր սիրով եւ հաւատքով ջերմացնողն ու զօրացնողը հայ կինը, հայ մայրը եղած է։ Ուսումնասէր ու գրասէր հայ կինը եղել է եւ պէտք է լինի աշակերտը Ս. Մեսրոպ Մաշտոցի։ Հայրենասէր հայ կինը, հայ աղջիկը եղել է իր հայրենիքի ազատութեան եւ ժողովրդի արժանապատւութեան համար կռւող իր ամսունոյն կողքին։ 19-րդ եւ 20-րդ դարերի մեր ժողովրդի ազատագրական պայքարի պատմութիւնը հարուստ է ֆիտայի կանանցով, ովքեր անձնւիրաբար մասնակցել են կռիւների, քաջալերել են ֆիտայիններին ու ազատամարտիկներին հանդիսանալով մեր օրերի նոր ՛՛Տիկնայք փափկասունք՛՛ մեր արդի պատմութեան։

Հայ կինը եղել է եւ է՛ սիւնը հայ ընտանիքի, պահպանողը մեր աւանդութիւնների ու հոգեւոր եւ ազգային արժէքների։ 32 տարիներ առաջ սկսած Արցախի ազատագրական պայքարի լուսաւոր էջերի վրայ փայլում են անունները այն կանանց, ովքեր զէնքը ձեռքին անձնւիրաբար պատերազմի դաշտի վրայ վկայեցին իրենց հայրենասիրութեան եւ ազատութեան։

Այսօր եւս հայ կինը իր տան զարդն է, ազգային եկեղեցական իր գործունէութեամբ հայակեանքին տալիս է ինքնուրոյն բոյր։ Այո՛, հայ ընտանիքը, հայ դպրոցը շատ բաներով պարտական են հայ կնոջ։
Տօնդ շնորհաւոր հայ կին, հայ մայր եւ հայ օրիորդ. օրհնեալ լինես որտեղ որ կաս։


ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

8 Մարտ 2020

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ