Մեծարգոյ Պրոֆ. Գէորգ Կարապետեան
Այսու հոգեկան գոհունակութեամբ եւ առ Աստւած առաքւած գոհաբանութեամբ իմացանք, որ Դուք Ամիր-քաբիր արդիւնաբերական համալսարանի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետի որպէս դասախօս եւ Էներգահամակարգերի ոլորտում հանրայայտ հետազօտող, Ձեր մեծ ներդրումն էք ունեցել Բաշխիչ ցանցերում միկրոցանցերի յաճախականութեան վերահսկման բարելւաման ուսումնասիրական գործում եւ Համաշխարհային ճարտարագիտական մեծագոյն ասոցիացիայի՝ Էլեկտրական եւ էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի (IEEE) կողմից ճանաչւել էք իբրեւ ականաւոր հեղինակ։
Այս ուրախ առիթով շնորհաւորում եւ օրհնում ենք Ձեզ սիրելի Պրոֆ. Գէորգ Կարապետեան եւ աղօթում, որ ամենաբարին Աստւած ձեզի շնորհի առաւել իմաստութիւն գիտական ասպարէզի մէջ, որով կը կարողանաք առաւել մասնակցութիւնբերել Իրանի գիտական աշխարհին։
Յատկանշական է որ Պրոֆ. Կարապետեանը եղել է ժամանակի Պատգամաւորական Ժողովի եւ նաեւ Կրթական Խորհրդի անդամ։
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Այսու յայտնում ենք Թեհրանի Հայոց Թեմի մեր հաւատացեալ ժողովրդին, որ շաբաթ 12 Փետրւար 2022-ի Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդուն՝ Մարտիրոսի տօնն է: Յայտնենք, որ Ս. Սարգիս Զօրավարի տօնը համընկնում է Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Հինգշաբթի թւականիս փետրւարի 3-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Իրանի Պատմական Եկեղեցիների Կենտրոնի տնօրէնուհի ճրտ. դոկտ. Շերլի Աւետեանին, ով եկել էր Սրբազան Հօրը փոխանցելու ՄԱԿ-ի կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի կազմակերպութեան կողմից հաստատւած Ս. Թադէի վանքի ԻՒՆԵՍԿՕ-ի պատմական յուշակոթողների շարքին ընդգրկման եւ գրանցման վկայագիրը:
Հինգշաբթի թւականիս փետրւարի 3-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը Ազգային Առաջնորդարանի դահլիճում խորհրդակցական հանդիպում ունեցաւ ճրտ. դոկտ. Շերլի Աւետեանի եւ երիտասարդ ճարտարագէտներ պարոնայք՝ Սեւան Արթունեանի եւ Շերօ Վարդումեանի հետ:
Չորեքշաբթի թւականիս յունւարի 19-ին, Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, «Նայիրի» միութեան՝ «Արցախ» սրահում իրականացաւ Նոր տարւայ առիթով հանդիպում-հիւրասիրութիւն:
Կրթական խորհուրդն ամէն տարի անմիջապէս Ս. Ծննդեան եւ ամանորեայ տօներից յետոյ կազմակերպում է միջոցառում, որով առիթ է ստեղծում ներկաներին մէկ անգամ եւս շնորհաւորելու միմեանց, Նոր տարւայ եւ Սուրբ ծննդեան տօների առիթով:
Միջոցառմանը ներկայ էին Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը, նոյն խորհրդի Կրթական խորհրդի հետ կապ՝ Անի Միրզախանեանը եւ խորհրդի անդամներ պարոնայք՝ Հայրիկ Աղանեանը եւ Աշոտ Սինանին, տեսուչներ, ուսուցիչ-ուհիներ, Կրթական խորհրդի յանձնախմբերի անդամները եւ իրանահայ ուսուցիչների միութեան ներկայացուցիչները:
Չորեքշաբթի թւականիս փետրւարի 2-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը եւ փոխատենապետ Վահէ Թարոյեանը խորհրդակցական հանդիպում ունեցան Ազգային Առաջնորդարանի իրաւաբան Մորթէզա Ռուզբէհի հետ:
Չորեքշաբթի թւականիս փետրւարի 2-ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում ատենապետութեամբ ճրտպ. Նորայր Արամեանի կայացաւ Թեմական խորհրդի ներքին տնտեսական յանձնախմբի անդրանիկ նիստը, որին ներկայ էին Խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը, նիւթականի պատասխանատու Արէն Յովսէփեանը եւ խորհրդի անդամ Մհեր Օհանեանը: Սոյն հանդիպման ներկայ էր նաեւ Ազգային Առաջնորդարանի հաշւապահական բաժնի պատասխանատու տկն. Նայիրի Յարութիւնեանը:
Երկուշաբթի թւականիս յունւարի 31-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Ազգային Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի, այցելեցին Իրանի Իսլամական Մշակոյթի եւ Առաջնորդութեան (Էրշադ) նախարարութեան Կրօնական փոքրամասնութիւնների բաժնի կենտրոն եւ հանդիպում ունեցան Մշակութային աշխատանքների եւ միութիւնների բաժնի նորանշանակ գլխաւոր տնօրէն Էսմայիլ Ջանալիփուռի հետ:
Կիրակի թւականիս յունւարի 30-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը Ազգային Առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ «Ռեֆահ» բանկի մշակութային-հասրակական բաժնի տնօրէն դոկտ. Համիդ Ռէզա Սաֆայեանի եւ իրեն ընկերակցող պատւիրակութեան հետ: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Ազգային Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:
Ամիսներ առաջ Սուրբ Աստւածածին եկեղեցու Եկեղեցական Խորհուրդն, Եկեղեցու ժրաջան հոգեւոր հովիւ՝ Արժ. Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանի մատուցած 14 տարիների բարի ծառայութեան առիթով, ազնիւ մտածումն ունեցաւ նամակով խնդրամոտոյց լինել Առաջնորդ Սրբազան Հօրը, որպէզի Քահանայ հօրը լանջախաչ կրելու իրաւունք շնորհի:
Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդառաջելով Ս. Աստւածածին եկեղեցու խորհրդի խնդրագիր նամակին, դիմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Կաթողիկոսին, որպէսզի Հայրապետական կոնդակով արժանապատիւ Քահանայ հօրը շնորհւի լանջախաչ կրելու արտօնութիւնը։