Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ «ՓԻՒՆԻԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԻՄՆԱԴԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԲՐԻԷԼ ՉԷՄՊԷՐՃԵԱՆԻՆ

Հինգշաբթի թւականիս յունւար 20-ի յետմիջօրէին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում հիւրընկալեց ազգային բարերար, «Փիւնիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ եւ Ս. Էջմիածնի «Ս. Գրիգոր լուսաւորիչ» եւ Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Կիլիկիեան Իշխան» շքանշանակիր Տիար Գաբրիէլ Չէմպէրճեանին ընկերակցութեամբ պարոնայք Հրանդ Եպիսկոպոսեանի եւ Միքայէլ Համբարձումեանի:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց պրն. Չէմպէրճեանին եւ իր ընկերակիցներին: Հանդիպումն առիթ եղաւ զրուցելու Հայաստանի ներքաղաքական կեանքի, ինչպէս նաեւ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների զարգացման անհրաժեշտութեան մասին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

 

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ