Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդին, որ յառաջիկայ հինգշաբթի 6 յունւար 2022-ին, Մեր Փրկչին՝ Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առիթով, Ս. Սարգիս Առաջնորդանիստ Մայր Եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգոյն Սրբոյ, Ամէն.
Նոր տարւայ առաջին այս ժամերին հոգեկան բաւարարութեամբ եւ առ Աստւած բարձրացած գոհաբանական աղօթքով ողջունում եմ ձեզ եւ սրտանց ու անկեղծագոյն զգացումներով շնորհաւորում բոլորդ մաղթելով, որ սկսւող 2022 նոր տարին բոլորիս համար լինի աստւածային օրհնութիւններով ու բարիքներով լի մի տարի. Տարի՛, որին իւրաքանչիւր օրն ու ժամը իր խորհուրդով մարդ արարածը անկանխատեսելի երեւոյթների, դէպքերի առաջ է կանգնեցնում:
Գետի ափին նստած մի պահ կտրւած աշխարհի մտահոգութիւններից, երես դարձրած բոլոր այն տագնապներից, տնտեսական, ընկերային դժւարութիւններից, որոնք խեղդում են մարդ արարածին, դիտում եմ ջուրը որ հոսում է մերթ անարգել սահուն ընթացքով եւ մերթ էլ իր առջեւ ցցւող ժայռ պատնէշը արհամարհելով շրջանցում է այն ու շարունակում է իր հոսանքը. յանկարծ սթափւում եմ եւ ուզում եմ գրկել հոսող ջուրը, սակայն ի զուր…։ Իր հոսքը շարունակում է առանց ետին նայելու։ Մարդկային կեանքի մանրանկարն է կարծես պատկերւած երկրի վրայ։
Թեհրանի մեր շատ սիրելի ժողովրդին
Սիրելիներ,
Մօտալուտ նոր տարւայ եւ մեր Փրկչի Յիսուսի Քրիստոսի հրաշափառ Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօների առիթով քրիստոնէական ջերմ սիրով եւ օրհնախառն աղօթքներով ողջունում եմ ձեզ եւ ձեր ընտանիքի բոլոր անդամները շնորհաւորելով միանգամայն ձեզ՝ մաղթելով որ սկսւող 2022 տարին մեր ժողովրդի եւ ողջ աշխարհի համար լինի խաղաղութեան, աստւածային օրհնութեամբ օծուն, արեւշատութեամբ եւ առողջութեամբ շաղախւած մի տարի։
Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ ի վերջոյ երկար դադարից յետոյ, Ազգային առաջնորդարանի նոտարի՝ ամուսնութեան համար 41 եւ ապահարզանի 83 թւակիր գրասենեակը, վեր սկսեց իր աշխատանքը:
Երեքշաբթի, թւականիս 28 դեկտեմբերին, Սրբոց վարդանաց եկեղեցի եւ Սահակեան բարեսիրական կենտրոն այցելեց, Թեհրանի 7-րդ շրջանի քաղաքապետ ճրտպ. Աբադաեանը, ընկերակցութեամբ շրջանի հասարակական հարցերի պատասխանատու տկն. Դոլեթիի, շրջանի 5-րդ բաժնի քաղաքապետ եւ հասարակական կապերի պատասխանաու պարոնայք ճրտպ. Խալեղիի եւ Հէյդար փուրի, հայոց պողոտայի թաղապետարանի խորհրդի անդամներ՝ պարոնայք քարէգար շարիֆի եւ Հոսէնիի, եօթերորդ շրջանի հանրային կապի պատասխանատուներ պարոնայք Խաջէփուրի ու Շուրիդէի եւ քաղաքային ծառայութեան տնօրէն պրն. Հարիրիի, շինարարական պատասխանատու պրն. Մէնաթիի եւ հայոց թաղի տնօրէն տկն. Ֆերեշթէ Բախթիարիի:
Երեքշաբթի թւականիս դեկտեմբերի 28-ի առաւօտեան, Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց համայնքիս ազգային գործիչներից պրն. Սերոժ Մատթէոսեանին, որն եկել էր Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առիթով, իր շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազան Հօրը: Հանդիպումն առիթ եղաւ խօսելու Հայաստանեան եւ մեր համայնքի իրավիճակի մասին:
Այսու հաւատացեալ ժողովրդիս տեղեկացնում ենք, որ գլխաւորութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Տ. Սեպուհ. Ս. Արք. Սարգսեանի, Կրօնական խորհուրդս նկատի ունենալով Հին Բուրաստանում բազում հայորդիների շիրիմների առկայութիւնը, յետ այսու որոշում կայացրեց, Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան ու Սուրբ Յարութեան տօներին յաջորդող մեռելոցներին, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցել նաեւ Դուլաբի Հին Բուրաստանի գերեզմանատան Ս. Յովհաննէս Մկրտիչ մատուռում:
Նկատի ունենալով տնօրհնէքի արարողութիւն ցանկացող հայորդիների թիւը եւ քովիդ վարկի տարածումից խուսափելու պարագայից ելնելով, որոշւեց ընդառաջել ծխատէր քահանաներին հեռաձայնով տնօրհնէք ցանկացող հայորդիների դիմումները:
Թւականիս դեկտեմբեր 27 եւ 28-ին ընթացքին Իրանի իսլամական հանրապետութեան կարգապահական ուժերի յատուկ ջոկատայինները Սուրբ Ծննդեան եւ Ամանորի առիթով իրենց հրամանատարութեան եւ հոգեւոր քաղաքական կազմակերպութեան պատասխանատուների ընկերակցութեամբ այցելեցին Սուրբ Աստւածածին եւ Սուրբ Սարգիս Մայր եկեղեցի, որոնց ընդունեցին Արժ. Տ. Յակոբ Քահանայ Քէշիշեանն ու Արժ. Տ. Գրիգորիս Քահանայ Ներսէսեանը:
Երկուշաբթի թւականիս դեկտեմբերի 27-ի առաւօտեան, Ի.Ի. Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան Արտակարգ եւ Լիազօր դեսպան Լեւոն Ջաղարեանը պաշտօնական այցով այցելեց Ազգային Առաջնորդարան: