Ապրիլ ամսի 29-ից, 30-ը, Իրանի Քիշ կղզիում տեղի է ունենալու եօթերորդ տարածաշրջանային միջազգային համագումար, կազմակերպւած Համաշխարհային Առողջապահութեան կառոյցի և Թեհրանի Բժշկագիտական համալսարանի ֆակուլտետի:
Թւականիս կիրակի ապրիլի 14-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր Ս. պատարագ, Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքի առիթով:
Իրանի Հայ Արհեստաւորների միութիւնը կիրակի ապրիլի 14-ի առաւօտեան, Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատնում պաշտօնապէս գերեզմանատան վարչութեանը յանձնեց միութեան կողմից նւիրւած դիակառքը, որը ապահովւել է միութեան ջանքերով:
Երկուշաբթի ապրիլի 15-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց պարոնայք՝ Յակոբ Բալեանին և Յակոբ Յարթունեանին, որոնք Հայաստանից հիւրաբար Թեհրանում են գտնւում:
Երեքշաբթի 2019 թւի ապրիլի 9-ին, Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կատարւեց Արևագալի արարողութիւն, որտեղ ներկայ էին Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդի օգնական՝ Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը, բոլոր քահանայ հայրերը և հաւատացեալ ժողովրդը։
Երեքշաբթի ապրիլի 9-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց թեհրանահայ գաղութի ազգային-հասարակական ու եկեղեցական գործիչ և Հ.Յ.Դ.-ի Բիւրոյի նախկին անդամ՝ ճարտարագէտ պրն. Ալբերթ Աճեմեանին:
2019 թւականի Ծաղկազարդի, Աւագ Շաբաթւայ, Ճրագալոյցի Ս. Յարութեան Տօների և Մեռելոցի եկեղեցական արարողութիւնների ու Ս. Պատարագների Ժամանակացոյցը Թեհրանի Հայոց Բոլոր Եկեղեցիներում լինելու է հետևեալ կարգով՝
Շաբաթւայ երեքշաբթի օրերին, Մեծ Պահքի առիթով, եկեղեցիներում տեղի ունեցող Արևագալի ժամերգութիւններից, երեքշաբթի 2 ապրիլ 2019-ին, Ս. Աստւածածին եկեղեցում, Արևագալի ժամերգութեան նախագահեց Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը, քահանայ հայրերը ու հաւատացեալ ժողովուրդը:
Թւականիս շաբաթ ապրիլի 6-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագոյն սուրբերից՝ Սրբոյ Հօրն մերոյ, Գրիգորի Լուսաւորչին, յիշատակ չարչարանաց և մտանելոյն ի վիրապն տօնն էր:
Սոյն թւականի ապրիլ 5-ին թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի բարձր հովանաւորութեամբ եւ Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ երիտասարդական հանդիպում Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում։