Կիրակի, 2021 թւականի մայիսի 2-ին, «Հոմանիտար գիտութիւններ»-ի ուսումնասիրութիւնների կենտրոնում՝ տեղի ունեցաւ «Աղօթք եւ պաշտամունքը Հայոց Առաքելական եկեղեցում» թեմայով դասախօսութիւնը։ Դասախօսն էր Ազգային առաջնորդարանի հանրային կապի հոգեւոր պատասխանատու՝ Արժ․ Գրիգորիս Քհնյ․ Ներսէսեանը։
Նկատի ունենալով երկրում տիրող կորոնավիրուս համաճարակից գոյացած առողջապահական ճգնաժամային իրավիճակը, Ազգային Առաջնորդարանի բոլոր ծառայութիւնները հնարաւորինս կատարւում են հեռակայ կարգով, ուստի անհրաժե’շտ է ընդունելութեան ժամ ապահովելու եւ նախնական համադրումներ կատարելու համար կապւել՝ 88901634-36 հեռախօսահամարներով:
Հինգշաբթի, 29 Ապրիլ 2021 թւականին «Փոյեա ֆէքր» ուսումնական կենտրոնի յարկի տակ տեղի ունեցաւ «Պահեցողութիւնը կրօններում» թեմայով առցանց ինստագրամային հարցազրոյցը։
Ասիայի Եկեղեցիների Խորհուրդը կազմւած Ասիայի ողջ տարածքում գտնւող երկրների քրիստոնեայ եկեղեցիներից, ներառեալ Հայաստանեայց եկեղեցին, զօրակցելով հայ եկեղեցու եւ ժողովրդի հետ իր գոհունակութիւնն է յայտնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդէնի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման առիթով եւ իր կարգին միանում է աշխարհի խաղաղասէր մարդկութեան դատապարտելով ամէն տեսակի բռնութիւն, պատերազմ ու ժողովուրդների խաղաղ կեանքը խանգարող որեւէ արարք։
Չորեքշաբթի, 28 ապրիլ 2021 թ.-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հունգարիայի դեսպան՝ Զօլթան Վարգա Հասզոնիթսին:
Երեքշաբթի, 27 ապրիլ 2021 թւականին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան Արտակարգ և Լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանին: Հանդիպումը առիթ եղաւ խօսելու Հայ-Ռուսական յարաբերութիւնների մասին, Սրբազան Հայրը կարեւորութեամբ անդրադարձաւ Արցախեան հարցի բարւօք լուծման ի խնդիր՝ Ռուսիոյ դաշնութեան դերակատարութեանը:
2021 թւականի ապրիլի 25-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, ԻԻ խորհրդարանի Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան Պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին:
Այս տարի Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի ոգեկոչումը կորոնաժահրից յառաջացած համաճարակի պատճառով կատարւեց յատուկ սահմանափակումներով: Այդ իսկ պատճառով ժողովրդական յարգանքի տուրքի մատուցման արարողութիւնը հաւաքականից անհատականի փոխարկւելով, կենտրոնացաւ Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում։
Կիրակի՝ թւականիս ապրիլի 25-ի կէսօրին, Թ.Հ.Թ. Ազգային առաջնորդարանի պաշտօնէութիւնը, ընկերակցութեամբ Արժ․ Տ․ Գրիգորիս Քհնյ․ Ներսէսեանի եւ Արժ․ Տ․ Արիստակէս Քհնյ․ Շահմիրեանի, Ս. Սարգիս մայր եկեղեցում տեղակայւած Ապրիլեան յուշարձանի մօտ՝ իրենց յարգանքի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանութեան բիւրաւոր նահատակներին, հայցելով նրանց բարեխօսութիւնը։
Թւականիս Ապրիլի 24-ին, շաբաթ առաւօտեան, Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցու զանգերի ղօղանջի ներքոյ նախագահութեամբ թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝Գերշ․Տ․Սեպուհ․Ս․Արք․Սարգսեանի մեկնարկւեց Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողութիւնը, որը այս տարի քորոնաժահրի համավարակից գոյացած սահամանափակումների բերումով կատարւեց Ազգային,Հոգեւոր, մշակութային ու մարզական ու հասարակական միութիւնների եւ կառոյցների մէկական ներկայացուցիչների մասնակցութեամբ, Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում: