Թեհրանի Հայոց Թեմում շարունակւում են Աստւածաշնչական սերտողութեան դասընթացները՝
Սուրբ Ծննդեան աւագ տօների շարքին է դասւում Սուրբ Ստեփանոս Նախավկայի տօնը, որի առիթով Թեհրանի Հայոց Թեմում, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի կողմից յայատարարւեց, որպէս Սարկաւագաց, դպրաց եւ երգեցիկ խմբերի տօն։
Այսու մեր ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ ուրբաթ 6 յունւար 2023-ին, Մեր Փրկչին՝ Յիսուսի Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առիթով, Ս. Սարգիս առաջնորդանիստ Մայր Եկեղեցում պատարագելու եւ յաւուր պատշաճի քարոզելու է թեմիս Առաջնորդ՝ ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԸ:
Սրբոց Թարգմանչաց եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է՝ Գերպ. Տ. Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեանը:
Ս. Պատարագի աւարտին կատարւելու է Ջրօրհնէքի արարողութիւն՝ ի յիշատակ Քրիստոսի Մկրտութեան.
Սկիզբ ժամերգութեան՝ ժամ 8.30
Սկիզբ Ս. Պատարագի՝ ժամ 10.00
Քարոզ՝ ժամ 11.00
Կարգ Ջրօրհնեաց՝ ժամ 12.00
Առաւօտեան պատարագից յետոյ եւ նոյն օրը յետ միջօրէին ժամը 5-7 թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան ընդունելու է շնորհաւորանքներ Ազգային Առաջնորդարանի դահլիճում:
Մեր ժողովրդի զաւակներին սիրով հրաւիրում ենք՝ մասնակցելու Ծննդեան եւ Աստւածայայտնութեան հոգեպարար արարողութիւններին՝ հաղորդւելու տօնի խորհրդով եւ վերանորոգելու ու վերակենսաւորելու իրենց քրիստոնէական հաւատքը:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Կիրակի, թւականիս դեկտեմբեր 25-ին, Թեհրանի կարգապահական ուժերի աստիճանաւորական կազմի ներկայացուցիչներ, իրենց քաղաքական եւ հաւատքի առաջնորդութեան տնօրէնի ուղեկցութեամբ, Ամանորեայ եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, այցելեցին Ս. Սարգիս եկեղեցի:
Այսու Թեհրանի մեր սիրելի ժողովրդին յայտնում ենք, որ յառաջիկայ տօնական օրերի ժամանակացոյցը հետեւեալ կարգով ընթանալու է.-
Ա.- Շաբաթ, 31 Դեկտեմբեր 2022
ա.- Կէս գիշերւայ Ս. պատարագ Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում։
բ.- Կիրակի 1 Յունւար 2023- Կաղանդ-Ամանոր
Առաւօտեան ժամը 10։30-ին Ս. պատարագ մեր բոլոր եկեղեցիներում.
Բ.- Հինգշաբթի, 5 Յունւար 2023
Ճրագալոյց-ի ժամերգութիւն ժամը 4-ին, Ս. պատարագ ժամը 5-ին
Յայտնենք, որ այս առիթով Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։
Սրբոց Վարդանանց եկեղեցում պատարագելու է Գերպ. Տ. Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեանը։
Գ.- Ուրբաթ, 6 Յունւար 2023
Տօն Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի
Հանդիսաւոր Ս. պատարագ Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում
Դ.- Շաբաթ, 7 Յունւար 2023
Յիշատակ մեռելոց
Ս. Պատարագ առաւօտեան ժամը 9-ին Ս. Ստեփանոս Մատուռում եւ Բուրաստանի Մատուռում, հոգեհանգստեան արարողութիւն հայ ազգի բոլոր ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար։
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Թեմական խորհուրդն իր աշխատանքների շարանում Կրթական խորհրդի հետ համագործակցաբար ծաւալում է աշխատանքներ՝ հայկական դպրոցների հնարաւորութիւնների բարելաւման ուղղութեամբ:
Ս. Ստեփանոսն Ընդհանրական Եկեղեցու ամենասիրւած սրբերից է, Քրիստոսի սիրոյ վարդապետութեան համար նահատակւած առաջին մարտիրոսը:
Հինգշաբթի, թւականիս դեկտեմբերի 22-ին, Ս. Սարգիս եկեղեցում նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ մասնակցութեամբ Գերպ. Տ․ Վաղինակ Ծ․ Վարդապետ Մելոյեանի եւ Քահանայից դասի կատարւեց խաղաղութեան մաղթանք՝ ի զօրակցութիւն Արցախահայութեան եւ յանուն խաղաղութեան:
Երեքշաբթի, թւականիս դեկտեմբերի 20-ին, Ազգային Առաջնորդարան այցելեցին Ալլամէ Թաբաթաբայի համալսարանի աստւածաբանութեան ֆակուլտետի դոկտորայի աստիճանի ուսանողնողները։
Այսու Թեհրանի մեր սիրելի ժողովրդին յայտնում ենք, որ գեղեցիկ եւ դաստիարակիչ աւանդութեան համաձայն, շաբաթ, թւականիս դեկտեմբերի 31-ի կէս գիշերւայ ճիշդ ժամը 12:00-ին Նոր տարւայ առիթով, մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ՝ Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում: