Այսու Թեհրանի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ երեքշաբթի փետրւարի 14-ին, 2023 թ. Տեառնընդառաջ է, այսինքն Տօն Քառասնօրեայ Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն:
Այս առիթով, երկուշաբթի փետրւարի 13-ի երեկոյեան ժամը 4-ին, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւելու է Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ:
Այսու մեր սիրելի ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ երկուշաբթի, փետրւարի 13-ին, 2023 թ. տօնն է Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն: Սոյն տօնը տօնն է նաեւ քահանայութեան, որով եւ քահանայից: Այս առիթով, երկուշաբթի փետրւարի 13-ին, հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ է մատուցւելու Սրբ. Վարդանանց եկեղեցում։
Չորեքշաբթի, յունւարի 25-ին, Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Թեմական խորհրդի հովանաւորութեամբ` Հայ Արհեստաւորների միութեան հիւրընկալ յարկի տակ իրականացաւ Նոր տարւայ առիթով մտերմիկ հանդիպում-հիւրասիրութիւն:
Երեքշաբթի, թւականիս յունւարի 31-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Կրթական խորհրդի փոխատենապետ Կարինէ Բալըքճեանին եւ «Սասուն» մանկապարտէզի տեսչուհի Մադլէն Քեշիշեանին ու Ծնողական խորհրդի անձնակազմին, ովքեր եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւնը եւ օրհնութիւնը խնդրելու յիշեալ մանկապարտէզի հիմնադրման 40-ամեակին նւիրւած նախաձեռնութիւնների կապակցութեամբ:
Կիրակի, 29 յունւար 2023-ին, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում, կիրակնօրեայ Ս. եւ Անմահ Պատարագի ընթացքում, յատուկ հանդիսաւորութեամբ ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հռչակագիրը՝ 2023 թւականը «Սփիւռքի տարի Բ.» հռչակելու եւ Ինքնաքննութիւնից՝ վերակազմակերպում շեշտաւորելու կապակցութեամբ:
«ԱՐՑԱԽԻ ՀԵՏ, ԱՐՑԱԽԻ ԿՈՂՔԻՆ»
Ուրբաթ, թւականիս յունւարի 27-ին, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում կազմակերպւած հանրահաւաքին խուռներամ մասնակցութիւն էին բերել համայնքիս գիտակից հայորդիներն՝ ի պաշտպանութիւն Արցախի եւ արցախահայութեան:
Երեքշաբթի, թւականիս յունւարի 24-ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում, Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը մամլոյ ասուլիս ունեցաւ՝ խստօրէն դատապարտելով Շւեդիայի Ստոկհոլմ քաղաքում թուրքիայի դեսպանատան մօտ Ղուրանի այրման գործողութիւնը:
Ի շարունակութիւն Թեհրանի Հայոց Թեմում կայացւող Աստւածաշնչական սերտողութեան դասընթացների՝
Ամանորեայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով պետական այրերի շնորհաւորական այցելութիւնների շարանում, ուրբաթ թւականիս յունւարի 13-ին, Ազգ. Առաջնորդարան այցելեցին Թեհրան նահանգի Նահատակների եւ անձնուրացների հիմնարկի գերատեսուչ Ասհաբ Քարիմին եւ իրեն ընկերակցող պատւիրակութիւնը:
Անսալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի 2023 թ. Յունւարի 16-ի կոչին՝ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի անմիջական նախաձեռնութեամբ 2023 թ. Յունւարի 17-ին կեանքի կոչւեց Արցախի ապաշրջափակման գծով քարոզչական աշխատանքների շտաբ, որն անմիջապէս լծւեց աշխատանքի: