Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԲԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ «ԹՈՒՆԵԱՆ-ԹՈՎՄԱՍԵԱՆ» ԵՒ «ՆԱՅԻՐԻ-ՍՈՂՈՄՈՆԵԱՆ» ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Թեմական խորհուրդն իր աշխատանքների շարանում Կրթական խորհրդի հետ համագործակցաբար ծաւալում է աշխատանքներ՝ հայկական դպրոցների հնարաւորութիւնների բարելաւման ուղղութեամբ:

Ուստի նկատի ունենալով «Թունեան-Թովմասեան» օրդ. եւ «Նայիրի-Սողոմոնեան» տղայոց միջն. դպրոցներում Համկարգչային ճիւղի առկայութիւնը, զգացւում էր համակարգչային սարքերով օժտւած սենեակի իսկ «Թունեան-Թովմասեան» դպրոցում նաեւ սրահի անյարթ յատակի վերաշինման անհրաժեշտութիւնը:

Արդարեւ, Թեմական եւ Կրթական խորհուրդների, Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Շինարարական մարմնի նաեւ յիշեալ դպրոցների անձնակազմի, Ծնողական խորհրդի եւ ծնողների միասնական եւ համատեղ աշխատանքների շնորհիւ յաջողւեց վերոնշեալ աշխատանքներն արդիւնաւորել:

Կիրակի, թւականիս դեկտեմբերի 18-ին, ներկայութեամբ՝ Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչների, դպրոցի Տեսչական կազմի, Ծնողական խորհրդի եւ հրաւիրեալների կատարւեց «Թունեան-Թովմասեան» օրդ. Միջն. դպրոցի վերանորոգ սրահի եւ յիշեալ դպրոցի եւ «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի սայթի սենեակների բացումը:

Ուրախ ենք յայտնելու, որ Թեմական խորհրդի կողմից սայթի սենեակների համար գնւեցին թւով 24 համակարգիչներ, որոնց աւելացնելով Երկրի դպրոցները սարքաւորումներով օժտող, զարգացնող եւ վերակառուցող կազմակերպութիւնից (سازمان نوسازی توسعه و تجهیز مدارس کشور) թւով 10 համակարգիչները, ընդհանուր թւով 34 համակարգչով օժտւեցին յիշեալ դպրոցների սայթի սենեակները:

Յատկանշական է, որ համակարգիչների միացման աշխատանքում գործօն համագործակցութիւն են ցուցաբերել «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի շրջանաւարտ աշակերտներից, որն արժանի է գնահատման:

«Թունեան-Թովմասեան» դպրոցում Պատգամաւոր Արա Շահվերդեանը իր ելոյթի ընթացքում ընդգծելով Ընտանիք, Դպրոց եւ Եկեղեցի եռամիասնութեան կարեւորութեանը յայտնեց, որ այս եռամիասնութեան նպատակասլաց հայեցի եւ հոգեւոր դաստիարակութեան համադիր աշխատանքով է, որ արդարացւում է հայ համայնքների գոյութիւնը՝ ի խնդիր հայապահպանման եւ հայութեան ընդհանրական նպատակների: Ուստի, Ազգային Իշխանութիւնը աչալրջօրէն հետամուտ է համայնքի բարգաւաճման աշխատանքներին եւ բոլոր դժւարութիւններով հանդերձ ոչ մի ջանք չի խնայում իր ծառայութիւնը մատուցելու բոլոր հայկական կառոյցներին, մասնաւորապէս հայկական դպրոցներին, որոնք համարւելով հայ աշակերտի հայեցի դաստիարակութեան օրրան կրթում եւ դաստիարակում են մեր նոր սերունդին:

«Թունեան-Թովմասեան» դպրոցում դպրոցի աշակերտուհիները ներկայացան երգի, նւագարանի ասմունքի եւ պարի կատարումներով:

Պրն. Հայրիկ Աղանեանը երկու դպրոցներում ունեցած իր ելոյթի ընթացքում Թեմական խորհրդի անունից ողջունելով, ընդգծեց միասնական աշխատանքի կարեւորութիւնը նշելով, որ նմանատիպ աշխատանքների արդիւնաւորման համար առանցքային դերակատարութիւն ունի ժողովրդի կողմից ցուցաբերւած աջակցութիւնը, որը նաեւ խթան է հանդիսանում աւելի ոգեւորւած ծառայելու համայնքիս բարօրութեան ուղղութեամբ:
Պրն. Հայրիկ Աղանեանը նոր տարւայ սեմին Թեմական խորհրդի անունից բարեմաղթանքներ փոխանցելով մաղթեց, որ 2023 թւականը լինի յաջողութիւններով լի տարի:

Յիշեալ դպրոցների Տեսչական կազմի կողմից նաեւ շնորհակալական խօսքեր փոխանցւելով նշւեց, որ այս բոլորն առիթ է, որ մեր նոր սերունդը աւելի դիւրութեամբ եւ արդիական հնարաւորութիւններով առնչւեն ժամանակակից գիտութիւններին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ