Սիրելի հայրենակիցներ
Նոր տարւայ - Նորուզի - տօնական այս օրերին, երբ աշխարհը Քորոնավիրուսի յառաջացրած համաճարակի պատճառով տագնապի է մատնւած, մենք աղօթախառն ու անկեղծ զգացումներով շնորհաւորում ենք իրանցի մեր հայրենակիցներին եւ բոլորին մաղթում առողջութիւն, յաջողութիւն եւ արեւշատ երկար կեանք։
Իրանում կորոնավիրուս համաճարակի տարածման լուրը հաղորդւած առաջին իսկ օրւանից «Ա.Աւետիսեան» Ազգային Բուժարանի Խնամակալ մարմինը, Տնօրինութիւնը, Բժշկական անձնակազմը եւ Բուժարանի աշխատակիցները, դիմորդների առողջութիւնը ապահովելու նպատակով, հիգիենայի սկզբունքները հետեւելով ձեռնարկել է հետեւեալ աշխատանքները՝
Սոյն գրութեամբ տեղեկացնում ենք, երկրում տիրող կորոնավիրուս համաճարակի պատճառով գոյացած իրավիճակին եւ ճգնաժամին դիմակայելու նպատակով Թեմական խորհուրդը իր աշխատանքները շարունակում է հետեւեալ կարգով՝
Կորոնավիրուսից տագնապահար այս օրերին, ողջ աշխարհը մեծ անորոշութեան առաջ է կանգնած։
Այս օրերին ողջ աշխարհը բռնւած է կորոնավիրուսի պատճառած համաճարակ հիւանդութեամբ։ Չինաստանից ծայր արած, արագավազ նժոյգի նման, արշաւում է, ամէն տեղ ահ ու սարսափ տարածելով. պետութիւններն ու միջազգային կազմակերպութիւնները ի տես եւ ի լուր այս նոր տեսակ Աժդահակի հնարաւոր ամէն միջոցի են դիմում նրա առթող վնասը նւազագոյնի իջեցնելու։
Սոյն գրութեամբ տեղեկացնում ենք, երկրում տիրող կորոնավիրուս համաճարակի պատճառով գոյացած իրավիճակը եւ ճգնաժամը նկատի ունենալով, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը կիրակի, թւականիս մարտի 8-ին գումարւած նիստում յանգել է հետեւեալ որոշումների՝
Ողջ աշխարհը 8 մարտը նշում է որպէս կանանց միջազգային օր։ Քրիստոնեայ աշխարհն էլ իր կարգին յատուկ միջոցառումներով անդրադառնում եւ ուշադրութեան առարկայ է դարձնում աստւածաստեղծ կինը, որի ստեղծագործութեամբ կատարելագործւեց աշխարհի ստեղծագործութիւնը։
Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը եւ Թեմական խորհուրդը նկատի ունենալով Իրանում օրըստօրէ զարգացող կորոնավիրուսի տարածումը, հիւանդների թւի աւելացումը եւ տիրող առողջապահական ճգնաժամը, կազմակերպել են համատեղ խորհրդակցական հանդիպում, վիրուսի կանխարգելման համար աշխատանքներ համակարգելու եւ նախաձեռնելու մտադրութեամբ:
Սիրելի հայրենակիցներ, նկատի ունենալով երկրի առողջապահական ճգնաժամը՝ կորոնավիրուսի տարծման և բռնկման պատճառով և դրա անկանխատեսելի ընթացքն ու տևողութիւնը, կարելի է Հայոց Ցեղասպանութեան 105-րդ ամեակի առիթով նախատեսած ծրագրերի իրականացումը ընթանայ խոչընդոտներով և դժւարութիւններով ու հարկ լինի քարոզչական նորանոր միջոցների կիրառումը:
Թւականիս, երկուշաբթի փետրւարի 24-ին Ազգային առաջնորդարանի դահլիճում Թ. Հ. Թ. Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի ոգեկոչման կենտրոնական յանձնախումբը կազմակերպել էր հանդիպում համայնքում աշխատող հայ մշակութային, մարզական և հասարակական կազմակերպութիւնների ու միութիւնների ներկայացուցիչների հետ: