ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 19 Մայիսի 2020;
Գշ. ԼԸ օր Յինանց

Չորեքշաբթի 20 Մայիսի 2020;
Դշ․ ԼԹ օր Յինանց

Հինգշաբթի 21 Մայիսի 2020;
† Եշ. Խ օր Յինանց: ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ

Ուրբաթ 22 Մայիսի 2020;
Ուր. ԱՁ. ԽԱ. օր Յինանց: Սկիզբն պահոց

Շաբաթ 23 Մայիսի 2020;
ԽԲ. օր Յինանց

Կիրակի 24 Մայիսի 2020;
Կիր. ԽԳ. օր Յինանց: Երկրորդ Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մայիսի 2020;
Բշ. ԽԴ. օր Յինանց

Երեքշաբթի 26 Մայիսի 2020;
Գշ. ԽԵ. օր Յինանց

Չորեքշաբթի 27 Մայիսի 2020;
Դշ. ԽԶ. օր Յինանց: Պահք

Հինգշաբթի 28 Մայիսի 2020;
Եշ. ԽԷ. օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հայոց ազգ. «Արաքս» դպրոցում տեղի ունեցաւ «Արտադրութեան նորարարներ» խորագրով ցուցահանդէս-վաճառք

Երկուշաբթի, 2020 թւականի փետրւարի 10-ին Հայոց ազգ. «Արաքս» դպրոցում տեղի ունեցաւ «Արտադրութեան նորարարներ» խորագրով ցուցահանդէս-վաճառքը՝ միջնակարգի Ա շրջանի աշակերտների միջոցով պատրաստած աշխատանքներից:

Սոյն ցուցահանդէս-վաճառքը կազմակերպւել էր աշակերտութեան տաղանդն ու կարողութիւնները յայտնաբերելու, նրանց մէջ արտադրութեան եւ գործարարութեան ոգի ներշնչելու եւ բարեգործութեան մղելու նպատակով:

Միջոցառման առիթով «Արաքս» դպրոցի միջնակարգի Ա շրջանի աշակերտութիւնը մի գումար նւիրեցին Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Հոգեւոր Եղբայրակցութեան «Բարի հովիւ» բարեսիրական խմբին՝ կարիքաւոր ընտանիքներին օգնելու համար:

Հարկ է նշել սոյն միջոցառմանը ներկայ էին Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ պրն. Ալֆրէդ Կարապետեանը, վեցերորդ շրջանի Ուսումնադաստիարակչութեան տնօրէն՝ պրն. Նազարեանը, Դաստիարկութեան եւ Միջնակարգի ուսցման փոխտնօրէններ՝ պարոնայք Քուշքին եւ Քարիմին, տնօրէնի խորհրդատու՝ պրն. Շահսաւարին, միջնակարգի ուսուցման պատասխնատու՝ տկն. Բուսթանարան, Հանրային կապի պատասխնատու՝ տկն. Մուսիւանդը եւ «Բարի հովիւ» բարեսիրական խմբի ներկայացուցիչները:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com